Նորից ես եմ ու նորից վերլուծում եմ բլոգներ, բայց այս անգամ ինձ ծանոթ-անծանոթ սեբաստացիների բլոգներ. այս անգամ սկզբունքը հետևյալն
է՝ անդրադառնում եմ այն դասավանդողների բլոգներին, ովքեր ինձ չեն դասավանդում: Բլոգները
վարողներից շատերին չեմ ճանաչում, հետևաբար բացառում եմ նյութիս մեջ սուբյեկտիվության
տարրերը: Ի դեպ բլոգները ընտրել են պատահականության սկզբունքով:
Առաջին հայացքից ձգող բլոգ: Գունային հագեցած լուծումներ: Բայց գույների և ձգող լինելու
համար չէ սակայն, որ առանձնացրել եմ բլոգը. բլոգն առանձնացրել եմ, որովհետև նյութերը
բավականին հետաքրքիր էին, այսինքն ոչ ծեծված թեմաներով, այլ՝ զվարճալի, խաղային, չկրկնվող:
Այդ չկրկնվող նյութերի համար է, որ առանձնացրել եմ բլոգը: Բլոգի
մեջ մի տեսակ ուրախություն կար, ժպիտ:
Սկզբից նշեմ, որ բլոգի օգտատիրոջը
ճանաչում եմ, սակայն դա չփոխում իմ կարծիքը
բլոգի վերաբերյալ. Ուսումնական:
Կարելի է մի փոքր էլ ուշադրություն դարձնել հետևի ֆոնին, քանզի այնպես
պետք է լինի, որ ընթեռնելի լինի:
Սկսեմ նրանից, որ բլոգի մեջ ինձ ամենաշատը դուր եկավ դիզայնը,
գունային հանգստությունը և չափի մեջ լինելու հատկությունը: Պարզապես պետք է էլ ավելի
համակարգված լինի, կարծում եմ հարկավոր չէ ամբողջությամբ նյութերը թողել, որովհետև
երբ փնտրում ես ինչ-որ բան, կամ մտնում բլոգ, ահավոր ձաձրեցնում է այն փաստը, որ մի
ամբողջ էջ, ինջնելով տեսնում ես մի նյութը: Կարծում եմ, պետք է ավելացնել <<կարդալ
ավելին>> հավելումը: Իսկ ընդհանուր առմամբ հավանել եմ շատ դիզայնը և հանգստությունը
ու ընթերցելի լինելու հանգամանքը:
Կարծում եմ` հատուկ ուշադրություն պետք է դարձնել գունային երանգներին,
քանզի բլոգի վառ կանաչ գույնը աչք ծակող է, և հոգնեցնում է ընթերցողին: Իսկ մնացած
առումներով բլոգը հետաքրքիր է, քանզի բլոգում առկա են, թե հոլովակներ, թե հոդվածներ, թե հետաքրքիր նյութեր, այսինքն բլոգում
կա այլ ընտրանք, չես այցելում բլոգ և միայն մեծ տեքստերի հանդիպում:
Միանգամից աննակնկալի եկա, երբ մտա այդ բլոգ, բավականին անսպասելի,
հետաքրքիր ու չմոռացվող դիզայն: Պայծառ ու միևնույն ժամանակ շատ նուրբ և չափի մեջ:
Դիզայնի հետ կապված, կարծում եմ, հանդիպածս լավագույն բլոգն է: Ինձ դուր եկավ նաև այն հանգամանքը, որ բլոգում ամեն ինչ դասավորված
է, շատ հեշտորեն կարող ես գտնել այն, ինչ ցանկանում ես:
Ահա այսքանը, կարծում եմ առաջարկություններս, դիտարկումներս
կօգնեն ձեր բլոգն ավելի լավը դարձնելու համար:
Լիա Մովսիսյան
Комментариев нет:
Отправить комментарий