Երևանի և ընդհանրապես Հայաստանի ներկայիս սոցիալական իրավիճակի մասին գիտեն բոլորը:Կարծում եմ նորից այդ ամենը հիշեցնելու կարիք չկա, ես ուղղակի կասեմ իմ կարծիքըաշխատավարձին առնչվող հարցերի մասին: Տարբեր աղբյուրներում գտնելով տարբեր թվեր,վերցրեցի դրանց մեջ ընկած ընդհանուրը: Այսպիսով Հայաստանում միջին աշխատավարձըկազմում է 70000-100000 դրամ: Չեմ կարծում, թե դա բավարար է նորմալ ապրելու համար: Ինչ՞ու:Աշխատողը իր աշխատավարձի մեծ մասը ծախսում է կոմունալ վճարների վրա, արդյունքում մարդնիրեն զրկում է շատ անհրաժեշտություններից և խորը մտածելու դեպքում հասկանում եմ, որաշխատողը իր ստացած գումարը վերադարձնում, ուղղակի վերադարձնելու ձևն է փոխվում:Ընտանիքը, որը բաղկացած է 4 անդամներից, ամենասովորական հաշվարկով ծախսում է 70000-90000 դրամ միայն սննունդի համար: Էլ չեմ խոսում աշխատավայրից տուն ամենօրյատրանսպորտային ծախսերի մասին: Փաստորեն մարդը Հայաստանի ներկայիս աշխատավարձով միայն կարող է սնվել,կոմունալ վճարել և աշխատանքի գնալ ու վերադառնալ տուն. եկա այն եզրակացության, որ մարդը իրեն չի կարող թույլ տալ գոնե տարվա մեջ մեկ անգամ գնալ հանգստանալու,էլ չեմ ասում հագուստի և այլնի մասին:Սովորաբար այլ երկրներում մարդիկ գոնե տարվա մեջ մեկ անգամ գնում են հագստանալու, իսկ հայերի դեպքում դա չի լինում կամ էլ լինում է, բայց մեկ անգամ որևէ տեղ հանգստանալու համար, ամբողջ տարին պետք կրկնակի աշխատի, որպեսզի կարողանա ծախսած գումարը հետ բերել և, հաճախ, փակել պարտքերը: Տեսնելովներկայիս վիճակը՝ չեմ էլ ցանկանում պատկերացնել, թե ապագայում ինչ կլինի:Հաճախ մարդիկիրենց գոյությունը պահպանելու համար փորձում են աշխատել մի քանի տեղ, բայց դա հանգեցնումէ առողջական և իրավական լուրջ խնդիրների: Նաև գիտեմ,որ բոլոր երկրներում կա այսպիսիխնդիր, ուղղակի, տեսնելով հայերի ունակությունները և կարողությունները, աշխատասիրությունը, հասկանում եմ,որ այլ երկրներում շատ ավելի լավ կապրեին: Չեմ կարծում, որ ինչ-որ քայլերձեռնարկվում են դրանք լուծելու համար, փոխարենը ստեղծՎում են գերազանցհնարավորություններ Հայաստանը լքելու համար, հաճախ նաև՝ դրախտային արտասահմանյանկյանքի մասին ոչ ճիշտ տեղեկություններ և պատկերացումներ մատուցելով: Էսպես ասած, տակից են գործում, հետո հայտարարությունների մեջ ասում,թե մի լքեք երկիրը, հետ վերադարձեք, վերադարձեք Հայաստան և նմանատիպ այլ խոսքեր: Գիտեմ, զգում եմ, որ գուցե ոմանք Հայաստանը և Երևանը դատարկ տեսնելու և դրա փոխարեն շահույթ բերող անհասկանալի կառույցբացելու մեծ ցանկություն ունեն: Բայց դա դեռ ամբողջությամբ ձեզ չի հաջողվում: Ահա և մեր`ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական Հայաստանի Հանրապետությունը:
суббота, 31 мая 2014 г.
Մտորում: Բարու ու չարի միախառնում:
Բարի մարդը կարծում է, թե իր շրջապատը բարի է: Ու զարմանում է, երբ հայտնաբերում է չարը նրանցից մեկի մեջ: Այդպես մինչև կյանքի վերջ՝ մեկիկ-մեկիկ հայտնաբերում է չարը: Ուժը ուժեղի համար բնական բան է. ուժեղը նշանակություն չի տալիս ուժին, չի պրպտում, չի անջատում սովորականից:
Եվ այսպես կյանքիդ սկզբնակետից մինչև վերջնակետ: Դու տալիս ես մարդկանց ինչ- որ բան և ոչինչ չես ակնկալում տվածիդ հակառակը: Դու բարի ես, անկեղծ, նվիրվող, ընկերասեր և քեզ թող չթվա, որ դիմացինդ նույնպես այդպիսին է ու տալու է քեզ այն ջերմությունը, որը դու ես տվել: Արդյունքում դու խաբված ես և այս ընթացքում հասցնում ես կորցնել վստահությունդ, իսկ հաջորդ անգամ արդեն չես վստահում այն մարդուն,ում պետք է վստահեիր: Սկսում ես չարանալ, իսկ կյանքում ամենավատ բանը չարացած լինելն է: Բայց դու արդեն վստահությունդ կորցրած, չարացածի մեկն ես, ով քիչ - քիչ սկսում է զզվել ինքն իրենից ու աշխարհից:Սկսում ես հասկանալ, որ սիրել ես, ընկեր ես համարել մեկին, ով տականք է, ում համար դու ոչինչ ես եղել: Ու ամեն անգամ այդ մարդուն կամ մարդկանց տեսնելիս հիշում ես յուրաքանչյուր լավ պահ, խորը շունչ քաշում և զզվում: Իսկ վերջում քո բարիին,անկեղծիին գալիս են փոխարինելու ` կեղծիքը, զզվանքն ու ատելությունը:
Թարգմանություն ռուսերենից
Ջեկ Լոնդոն մտքեր
1. Խաղալով անծանոթ խաղ, երբեք մի արեք առաջին քայլը:
2. Սերը ավելի դաժան և կոպիտ զգացում է, քան սովը:
3. Սիրել հիանալի և գեղեցիկ և ոչ՝ սիրելի լինել: Այդ զգացումը տալիս է այն, ինչը մարդու համար արժեք է և ինչի համար նա պատրաստ է մեռնել:
4. Կյանքը մարդուն տալիս է ավելի քիչ, քան մարդիկ պահանջում են:
5. Մարդու իրական նպատակն է պարել և ոչ թե գոյատևել:
6. Ցույց տվեք ինձ դաջվածքով մարդ և ես ցույց կտամ ձեզ հետաքրքիր անգյալով մեկին:
7. Կինը` չհաջողված տղամարդն է:
8. Սովն ու կատաղությունը սովորաբար ուղեկցում են միմիանց:
9. Կյանքը տարօրինակ բեռ է
1. Տվեք ինձ դեմքի ճիշտ արտացոլանք, ասեք՝ ում դեմքն է անթերի:
Միխայել Ժվանեցկի մտքեր
1. Մի անհարմար շարժում և դուք հայր եք:
2. Մենք երբեք չենք ստանում այն, ինչ ցանկանում ենք: Դրա համար պետք է սովորել ցանկանալ այն, ինչ ունենք:
3. Ես ունեմ վառ հիշողություն՝ թարմ զգացումով:
4. Քո սխալներով սովորեցնում ես ուրիշներին կարիերիա ստեղծել:
5. Մի շիշ շամպայնը և շոկոլադը սեր չէ, այլ կիրք:
6. Լավ է վեց անգամ մաքրել քրտինքը, քան մեկ անգամ անհաջողության մատնվել:
7. Սովորաբար ցանկանում ես ամեն ինչ և արագ, արդյունքում ստանում ես ոչինչ և աստիճանաբար:
8. Նա ցանկանում էր, որ ես իրեն հասկանամ և ես հասկացա, բայց դա այն չէ, ինչ նա էր ցանկանում:
Ջորջ Բեռնարդ Շոու մտքեր
1. Ես պետք է ապրեմ ուրիշների համար և ոչ թե ինձ համար:
2. Ես երջանիկ եմ, որովհետև երբեք չեմ մտածում այն մասին, որ երջանիկ չեմ:
3. Մեր աշխարհը միշտ սպառնում է իրենից վախեցողներին:
Подписаться на:
Сообщения (Atom)