среда, 28 марта 2012 г.

Իմ մասին պատմվածք


Հերթական խաղաղ գյուղական առավոտն էր:Մարդիկ վաղ էին  արթնացել  և ամեն մեկը զբաղված էր իր առօրյա հոգնեցուցիչ կամ արբեցուցիչ գործով:Այդ հերթական առավոտի հերթական ծննունդն էլ բաժին ընկավ ինձ:Երևի ուզում էի ծնվել,բայց դեռ  շուտ էր ուզելու կամ չուզելու համար:Ինչպես բոլորի  կյանքում, այնպես էլ իմ դեպքում եղավ առաջին և  ամենակարևոր իրադարձությունը, որը իմ ցանկությամբ չէր:Այն պետք է լինել. Ուզեի թե ոչ:Ծնվեցի ես` ունենալով մեծ կամ փոքր թերություններ:Ծնվեցի ու ինձ հետ ծնվեց իմ ես-ը,որ մինչև  կյանքիս վերջ իմ հետ է լինելու:Պաշտպանվելով,երբեմն պաշտպանելով ինձ` այդ քնքուշ հոգին,այդ ես-ը սիրում է քեզ,սիրում է ինձ,որ իմ մեջ է,նրան, որ ինքն էլ ունի իր 
ես-ը,աշխարհին ու տիեզերիքին, բնությանն ու մոլորակին, ստեղծելու է առողջ կամ թեկուզ հաշմանդամ մարդու փոքրիկ,բայց կատարյալ ես-ը:
Շարունակելի....

Անհանդուրժողականություն

Մարդիկ ծնվում են,ու իրենց հետ ծնվում է նաև անհանդուրժողականությունը:Մեզանից անկախ լացում ենք,չենք հանդուրժում ինչ որ բան:Սոված ենք`լացում ենք,չենք հանդուրժում մայրիկի  րոպեական ուշացումը,պատանի ենք,էլի անհանդուրժող,չենք կուլ տալիս առաջին իսկ բացատրությունը:Երիտասարդ ենք,դարձյալ անհանդուրժող:Չենք հանդուրժում այն,որ մեր սիրած էակին ինչ որ մեկն էլ կարող է սիրել:Բոլոր տարիքներում էլ դու զայրանում ես,գոռում,վիճում կամ գուցե լուռ լացում,բայց մեկ է,անհանդուրժող ես:Ծեր ես ու նույն անհանդուրժողը / գուցե չարացած ես ինչ որ մեկի կամ ինչ որ բանի վրա?/,չես հանդուրժում այն,որ քեզ անուշադրության են մատնել:Մեռար,բայց նույն անհանդուրժողն ես մնացել/կեցվածքդ է դա ինձ հուշում/:Անհանդուրժող են նաև նրանք,ովքեր մնացին քեզանից հետո,ովքեր դեռ կան,ողջ են:Անհանդուրժող է կյանքը,աշխարհն ու բնությունը:Անհանդուրժող է նույնիսկ նա`ով ստեղծեց հանդուրժողականությունը:

«Այս աստղազարդ երկնքի տակ»


Այս աստղազարդ երկնքի տակ դու ես, ես եմ,մենք ենք,բոլորս ենք: Անմիջապես մեզ հետ, մեր կողքին բարին ու չարն է, ժպիտն ու թախիծն է,սերն ու ատելություն է:Երկիրը բոլորինս է ու այնտեղ ապրում ես, գուցե, ունենալով կամ չունենալով այն, ինչ ունի կողքինդ: Կարևորը աստղազարդ երկինք ունի մեզանից յուրաքանչյուրը: Ժպտում ես` նայիր երկնքին, միայն դու ես: Տխուր ես նայիր երկնքին` դու ես, ու քեզ ժպտացող աստղերը: Նրանց լույսերի ներքո է քո սերը` լույս, որ գուցե բաժանել կամ չես բաժանել, աստղ, որին երևի նկատել կամ անտեսել են, պատասխանել կամ թողել անպատասխան:Այստեղ, աստղազարդ երկնքի տակ, Երկիր մոլորակի սրտում ունես ընտանիք, գուցե և չունես: Այստեղ, այս աստղալից երկնքի տակ դու ժպտում ես,գուցե չես ժպտում,ունես տուն, գուցե չունես:Այստեղ, երկնքի լուսավոր հովանոցի տակ քո նմաներն են,գուցե և տարբեր:Այս երկնքի տակ քո կողքին ապրում են մարդիկ,որոնց քո օգնություն է պետք`կօգնես , թե չես օգնի, ինքդ գիտես:Այո’, երկինքը աստղազարդ է, նամանվանդ գիշերը, իսկ առավոտյան մեզ է ցոլում ամենաանմար աստղը` Արևը: Նայում եմ նրան ու հասկանում, որ կյանքը զարդ է, բնության ու տիեզերքի նվեր, բայց այդ զարդից այն կողմ հայացքներ, աչքեր, կան որոնք տեսնում են միայն թախիծ: Դու չես տեսնում, գուցե չես ուզում տեսնել, այն ինչ պետք է տեսնես:Չես մտածում, գուցե չես ուզում մտածել, այն մասին, ինչի շուրջ պետք է մտածես: Դու այն չես, ինչ պետք է լինես,գուցե չես ուզում:Այս աստղազարդ երկնքի տակ դու կաս,գուցե և չկաս,չես ուզում լինել, ու դու չես լինի այնքան ժամանկ, քանի դեռ չես հասկացել, որ կյանքը միայն զարդ չէ քեզ համար, որ աստղազարդ երկինքը քեզ է նայում վերևից:
Լիա Մովսիսյան