среда, 10 апреля 2013 г.

Գրող, թե հազարավոր անտաղանդներից մեկը…


Սկսում եմ կարդալ, սակայն մտքիս մեջ հաշվում եմ 1, 2, 3, 4 երևի կվերջանա, դեռ կարդում եմ  5, 6, 7, 8, էլի չավարտվեց  9, 10 շարունակում եմ աչքերս աջ ու ձախ տանել՝ կարդալով ամեն մի բառ և փորձելով ամեն բառի մեջ իմաստ գտնել: Ահա  և վերջ, ավարտվեց, արդեն հասել էի  60-ին: Կարդում եմ Կարեն Անտաշյան, ժամանակակից հայ գրող:  «Կանաչ ոգիներ», «Սերը ծիրանի ժամանակ», «Ինքնագիր» և …(չեմ էլ հիշում ինչ): Ստեղծագործություններ, որոնք կարդալիս ոչինչ չեմ զգում: Մեջս ոչինչ չի խառնվում, ինչպես հաճախ լինում է այլ գիրք կարդալիս: Կարդալու ամբողջ ընթացքում միայն մի ցանկություն ունեի, որ երբևէ չեմ ունեցել այլ բան կարդալիս, ցանկանում էի որքան հնարավոր  է շուտ ավարտել: Սպասում էի ավարտին ու շարունակում մտքիս մեջ հաշվել: Ավարտվեց, վերջապես: Ավարտեցի. նա պարզապես մեկն  է հազարավոր մարդկանցից, որոնք գուցե չունեն տաղանդ, կամ ունեն (շատ քիչ) ու գրում են: