суббота, 29 ноября 2014 г.

Մուլտֆիլմ...

Երկար փնտրտուքներից հետո վերջապես որոշեցի ներկայացնել մուլտֆիլմերի մասին նյութ։ Պատրաստեցի պրենզետացիա, որտեղ ներկայացրեցի աշխարհում նկարված առաջին մուլտֆիլմը,մի քանի օսկարակիր մուլտֆիլմեր։ Քննարկեցինք մուլտֆիլմերի ազդեցությունը մարդկանց և հատկապես երեխանների վրա։ Դիտեցինք իմ կողմից նախապես ընտրված մի քանի կարճամետրաժ մուլտֆիլմեր։ Կարծում եմ` սեմինարը անցավ հետաքրքիր և դուր եկավ ընկերներիս։
Հարցադրումներն էին.
1.Մուլտֆիլմերի ազդեցությունը
2.ՄոԵրկար փնտրտուքներից հետո վերջապես որոշեցի ներկայացնել մուլտֆիլմերի մասին նյութ։ Պատրաստեցի պրենզետացիա, որտեղ ներկայացրեցի աշխարհում նկարված առաջին մուլտֆիլմը,մի քանի օսկարակիր մուլտֆիլմեր։ Քննարկեցինք մուլտֆիլմերի ազդեցությունը մարդկանց և հատկապես երեխանների վրա։ Դիտեցինք իմ կողմից նախապես ընտրված մի քանի կարճամետրաժ մուլտֆիլմեր։ Կարծում եմ սեմինարը անցավ հետաքրքիր և դուր եկավ ընկերներիս։
Հարցադրումներն էին.
1.Ընդհանուր մուլտֆիլմերի մասին, աշխարհի առաջին մուլտֆիլմը.
2.Մուլտֆիլմերի ազդեցությունը
3.Մուլտֆիլմերի նպատակը. ենթատեքստը
3.Սիրելի մուլտֆիլմեր:

Նյութը այստեղ` http://www.slideshare.net/liamovsisyan9/ss-42222761

суббота, 31 мая 2014 г.

Երևանյան աշխատավարձ…


Երևանի և ընդհանրապես Հայաստանի ներկայիս սոցիալական իրավիճակի մասին գիտեն բոլորը:Կարծում եմ նորից այդ ամենը հիշեցնելու կարիք չկաես ուղղակի կասեմ իմ կարծիքըաշխատավարձին առնչվող հարցերի մասինՏարբեր աղբյուրներում գտնելով տարբեր թվեր,վերցրեցի դրանց մեջ ընկած ընդհանուրը: Այսպիսով Հայաստանում միջին աշխատավարձըկազմում է  70000-100000  դրամՉեմ կարծում, թե դա բավարար է նորմալ ապրելու համարԻնչ՞ու:Աշխատողը իր աշխատավարձի մեծ մասը ծախսում է կոմունալ վճարների վրա, արդյունքում մարդնիրեն զրկում է շատ անհրաժեշտություններից և խորը մտածելու դեպքում հասկանում եմ, որաշխատողը  իր ստացած գումարը վերադարձնում, ուղղակի վերադարձնելու ձևն է փոխվում:Ընտանիքը, որը բաղկացած է  4 անդամներից, ամենասովորական հաշվարկով ծախսում է 70000-90000 դրամ միայն սննունդի համար: Էլ չեմ խոսում աշխատավայրից տուն ամենօրյատրանսպորտային ծախսերի մասին: Փաստորեն մարդը Հայաստանի ներկայիս աշխատավարձով միայն կարող է սնվել,կոմունալ վճարել և աշխատանքի գնալ ու վերադառնալ տուն. եկա այն եզրակացության, որ մարդը իրեն չի կարող թույլ տալ գոնե տարվա մեջ մեկ անգամ գնալ հանգստանալու,էլ չեմ ասում հագուստի և այլնի մասին:Սովորաբար այլ երկրներում մարդիկ գոնե տարվա մեջ մեկ անգամ գնում են հագստանալու, իսկ հայերի դեպքում դա չի լինում կամ էլ լինում է, բայց մեկ անգամ որևէ տեղ հանգստանալու համար, ամբողջ տարին պետք կրկնակի աշխատի, որպեսզի կարողանա ծախսած գումարը հետ բերել և, հաճախ, փակել պարտքերը: Տեսնելովներկայիս վիճակը՝  չեմ էլ ցանկանում պատկերացնելթե ապագայում ինչ կլինի:Հաճախ մարդիկիրենց գոյությունը պահպանելու համար փորձում են աշխատել մի քանի տեղբայց դա հանգեցնումէ առողջական և իրավական լուրջ խնդիրներիՆաև   գիտեմ,որ բոլոր երկրներում  կա այսպիսիխնդիրուղղակի, տեսնելով հայերի ունակությունները և կարողությունները, աշխատասիրությունը, հասկանում եմ,որ այլ երկրներում շատ ավելի լավ կապրեինՉեմ կարծում, որ ինչ-որ քայլերձեռնարկվում են դրանք լուծելու համար, փոխարենը ստեղծՎում են գերազանցհնարավորություններ Հայաստանը լքելու համար, հաճախ նաև՝ դրախտային արտասահմանյանկյանքի մասին ոչ ճիշտ տեղեկություններ և պատկերացումներ մատուցելով: Էսպես ասած,  տակից են գործում, հետո հայտարարությունների մեջ ասում,թե մի լքեք երկիրը, հետ վերադարձեք, վերադարձեք Հայաստան և նմանատիպ այլ խոսքեր: Գիտեմ, զգում եմ, որ գուցե  ոմանք  Հայաստանը և Երևանը դատարկ տեսնելու և դրա փոխարեն շահույթ բերող անհասկանալի կառույցբացելու մեծ ցանկություն ունեն: Բայց դա դեռ ամբողջությամբ ձեզ չի հաջողվում: Ահա և մեր`ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական Հայաստանի Հանրապետությունը:

Մտորում: Բարու ու չարի միախառնում:

Բարի մարդը կարծում էթե իր շրջապատը բարի էՈւ զարմանում էերբ հայտնաբերում է չարը նրանցից մեկի մեջԱյդպես մինչև կյանքի վերջ՝  մեկիկ-մեկիկ հայտնաբերում է չարըՈւժը ուժեղի համար բնական բան է ուժեղը       նշանակություն չի տալիս ուժինչի պրպտումչի անջատում սովորականից:
Եվ այսպես կյանքիդ  սկզբնակետից մինչև վերջնակետ:  Դու տալիս ես մարդկանց   ինչ- որ բան և ոչինչ չես ակնկալում տվածիդ  հակառակըԴու բարի եսանկեղծ,  նվիրվողընկերասեր և քեզ թող չթվաոր դիմացինդ  նույնպես այդպիսին է ու   տալու է քեզ այն ջերմությունըորը դու ես տվել:  Արդյունքում դու խաբված ես և այս ընթացքում հասցնում ես կորցնել վստահությունդիսկ հաջորդ անգամ արդեն  չես վստահում այն մարդուն,ում պետք է վստահեիրՍկսում ես չարանալիսկ    կյանքում ամենավատ բանը չարացած լինելն էԲայց դու արդեն վստահությունդ կորցրածչարացածի մեկն եսով քիչ - քիչ սկսում է զզվել ինքն իրենից  ու   աշխարհից:Սկսում ես հասկանալոր սիրել եսընկեր ես համարել մեկինով   տականք էում համար դու ոչինչ ես եղելՈւ ամեն անգամ այդ մարդուն կամ մարդկանց տեսնելիս հիշում ես յուրաքանչյուր լավ պահխորը շունչ քաշում և   զզվում: Իսկ վերջում քո բարիին,անկեղծիին  գալիս են փոխարինելու ` կեղծիքը, զզվանքն ու ատելությունը:

Թարգմանություն ռուսերենից

Ջեկ Լոնդոն մտքեր

1.      Խաղալով անծանոթ խաղ, երբեք մի արեք առաջին քայլը:
2.      Սերը ավելի դաժան և կոպիտ զգացում է, քան սովը:
3.      Սիրել հիանալի և գեղեցիկ և ոչ՝ սիրելի լինել: Այդ զգացումը տալիս է այն,  ինչը մարդու համար արժեք է և ինչի համար նա պատրաստ է մեռնել:
4.      Կյանքը մարդուն տալիս է ավելի քիչ, քան մարդիկ պահանջում են:
5.      Մարդու իրական նպատակն է պարել և ոչ թե գոյատևել:
6.      Ցույց տվեք ինձ դաջվածքով մարդ և ես ցույց կտամ ձեզ հետաքրքիր անգյալով մեկին:
7.      Կինը` չհաջողված տղամարդն է:
8.      Սովն ու կատաղությունը սովորաբար ուղեկցում են միմիանց:
9.      Կյանքը տարօրինակ բեռ է
1.  Տվեք ինձ դեմքի ճիշտ արտացոլանքասեք՝ ում դեմքն է անթերի:
                     
Միխայել Ժվանեցկի մտքեր
1.      Մի անհարմար շարժում և դուք հայր եք:
2.      Մենք երբեք չենք ստանում այն, ինչ ցանկանում ենք: Դրա համար պետք է սովորել ցանկանալ այն, ինչ ունենք:
3.      Ես ունեմ վառ հիշողություն՝ թարմ զգացումով:
4.      Քո սխալներով սովորեցնում ես ուրիշներին կարիերիա ստեղծել:
5.      Մի շիշ շամպայնը և շոկոլադը սեր չէ, այլ կիրք:
6.      Լավ է վեց անգամ մաքրել քրտինքը, քան մեկ անգամ անհաջողության մատնվել:
7.      Սովորաբար ցանկանում ես ամեն ինչ և արագ, արդյունքում ստանում ես ոչինչ և աստիճանաբար:
8.      Նա ցանկանում էր, որ ես իրեն հասկանամ և ես հասկացա, բայց դա այն չէ, ինչ նա էր ցանկանում:
Ջորջ Բեռնարդ Շոու մտքեր
1.      Ես պետք է ապրեմ ուրիշների համար և ոչ թե ինձ համար:
2.      Ես երջանիկ եմ, որովհետև երբեք չեմ մտածում այն մասին, որ երջանիկ չեմ:
3.      Մեր աշխարհը միշտ սպառնում է իրենից վախեցողներին:

пятница, 4 апреля 2014 г.

Հրաչյա Սարիբեկյան: «Երկվորյակների արևը»

Հետաքրքիր գիրք, մի քիչ տարօրինակ, սարսափներով, շատ քիչ հույզերով ու խառը երևույթներով: Երբևէ կարդացածս բացառիկ գրքերից, որի մասին մտածել եմ շատ երկար: Սովորաբար գիրք կարդում եմ այդ պահին հույզեր, զգացմունքեր ու ապրումներ ստանալու համար: Ինչպե՞ս եմ որոշում գիրքը` լավն է, թե ոչ: Եթե գիրքը ավարտելուց հետո բռնում եմ այն ու լացում, ուրեմն գիրքը լավն է և ինձ դուր է եկել: Այս գրքի դեպքում այդպես չեղավ, բայց դա չի նշանակում, որ չեմ հավանել: Գուցե հավանել եմ ավելի, քան որևէ այլ գիրք: Սա նաև այն  բացառիկ դեպքերից էր, երբ գիրքը կարդացի մի քանի օրում, սովորաբար գիրքը կարդում եմ մի օրում, մի քանի օր կարդալու պատճառը գուցե այն է, որ գրքի ամեն մի մասի ավարտին մտածում էի դրա մասին:

воскресенье, 2 февраля 2014 г.

Սևակյան նախագիծ I


Գրավոր մտորեքկարող եք համաձայնել-չհամաձայնելյուրովի զարգացնել միտքը
Կարծում եմ, որ Պարույր Սևակը ավելի զգացմունքային գրող է: Բայց իր զգացմունքայնությունը կարողանում է ճիշտ ձևով օգտագործել և ներկայացնել: Նաև՜ բանաստեղծությունների  մեջ ներկայացնում է այն իրավիճակները, որոնցով այդ պահին շրջապատված Է եղել: Որոշ երևույթների ազդեցությունը երևում է գրվածների մեջ: Այսինքն մի քիչ էլ հանգամանքային գրող է: Բայց այս ամենը շատ լավ է ներկայացված ու ամեն ինչ իր չափաբաժնի մեջ է, ես հավանում եմ: Չնայած նրան, որ կարծում եմ հայ գրականությունը շատ է տարբերվում արտասամանյանից:

3. Բառարանների մասինԿարճ պատասխանեք նշված հարցերին.
Օգտվո՞ւմ եմ բառարանից
Ոչ այնքան հաճախ:
Ո՞ր տեսակի բառարաններից եմ օգտվում
Ավելի շատ էլեկտրոնային, քան գրքային: