пятница, 15 ноября 2013 г.

Բլոգավերլուծություն...

Սկսեմ նրանից, որ կարդում եմ ու սիրում եմ տեսնել, թե ինչպես են մտածում ընկերներս, ծանոթներս կամ ուղղակի սեբաստացինները, իսկ հասկանալու համար, թե ինչպես են նրանք մտածում, ինձ օգնում են բլոգները: Կարդում եմ, վերցնում օրինակներ, հաճախ քննադատում, մեկ-մեկ էլ հիանում: Եվ հիմա ուզում եմ խոսել այն բլոգների մասին, որոնց հետևում եմ և կարդում եմ՝ անկախ հանգամանքներից: Ի դեպցանկումս ոչ միայն իմ կողմից սիրված բլոգներն ենայլև՝ չսիրած:

1. Մարիամ Փաշինյան` http://mariampashinyan.wordpress.com/
Ամենախորհրդավոր բլոգ
Սիրում եմ իրեն էլ, իր նյութերն էլ: Մի տեսակ խորհրդավոր է գրում. մի քիչ խենթ ու անսահման անկեղծ ու հենց էդ անկեղծություն է, որ դուր է գալիս ինձ: Եվ կապ չունի, որ Մարիամն իմ մոտ ընկերուհին է, այս ցանկը ծանոթ- բարեկամ սկզբունքով չի կազմվել: Մարիամի գրածներից վերցնում եմ օրինակներ, իսկ ավելի հաճախ՝ քննադատում (կարծում եմ քննադատությունը կօգնի, որպեսզի էլ ավելի լավ աշխատի, չնայած՝  հիմա էլ շատ լավ է գրում) :

2.Վիկա Մարկոսյան` http://vikamarkosyan.wordpress.com/
Ամենատարօրինակ բլոգ
Վիկ~ահաճախ գրածներդ չեմ հասկանումխառնեն, տարօրինակ, բայց բավականին խորըՔեզ ավելի շատ նախանձում եմքան քննադատում կամ գովում: Անսխալ գրում ես ու գրածներդ էլ բոլորը կարդում ենու դրանք մեծ հնչեղություն են ստանում: Քեզ նախանձում եմ: Սիրում եմ տարօրինակ նյութերդմտքերդխոհերդ ու ամեն ինչ:

3.Մերի Շարոյան ` http://marysharoyan.wordpress.com
Ամենահետաքրքիր դիզայներական լուծում ունեցող բլոգ
Չկրկնվող, սիրուննուրբ առանց ավելորդությունների: Դե նյութերի մասին էլ չասեմ. ասվել է ու դեռ կասվի՝ կարդալ է պետք:


4. Վիտալի Գրիգորյան ` http://armword.com
Եթե ինձ պետք է որևէ տեղեկություն, կամ ուղղակի ուզում եմ ժամանակս չվատնել և կարդալ ինչ-որ հետաքրքիր տեղեկություն, ապա այցելում եմ այս բլոգ: Բլոգը տեղեկատվական է:

5. Ավետիս Հարությունյան ` http://esaystexem.ru
Կիսաչսիրված բլոգ
Այս բլոգը բավականին հայտնի է, բայց ես այն համարում եմ մակերասային բլոգ. բլոգում հիմնական շեշտը դրված է դիզայնի վրա: Չնայած՝  չեմ կարող ժխտել նաև, որ մեկ -մեկ լինում են լավ նյութեր:

Ամենաճստիկ-պստիկ բլոգ
Սիրում եմ կարդալ կրտսեր ընկերներս: Իսկ ավելի շատ այցելում եմ Նարեի բլոգ: Ամեն նյութի  մեջ մի տեսակ պայծառություն կա, ջերմություն: Անմիջականություն ու էլի անկեղծություն:

Ու, որպես վերջաբան,կանդրադառնամ իմ բլոգին, քանզի ոչ ոք չի անդրադարձել:

7. Լիա Մովսիսյան ` http://liamovsisyan.blogspot.com/
Ամենաքիչ նյութերով բլոգ
Վերջերս բլոգիցս ջնջեցի բոլոր նյութերն. այդ իսկ պատճառով հիմա բլոգումս նյութ չկա:Բայց ամեն դեպքում ես իմ բլոգը ներառում եմ այս ցանկի մեջ:

Հ.Գ. Ես եսասեր եմ
 Այսքանը...

                                                                                                                                 Լիա Մովսիսյան
                                                       

1 комментарий: