понедельник, 4 мая 2015 г.

Կրթահամալի′ր, ես քո արարածն եմ...


                                                                                            2008 թվական. սեպտեմբերի 1.

Հինգերորդ  դասարանում էի.  ինչպես անցած տարիներին, այդ տարի նունպես մեծ խանդավառությամբ սպասում էի  սեպտեմբերի 1-ին: Առավոտյան արթնացա ու չգիտեի   որ ուղղությամբ գնալ, որ ուղությամբ  շարժվել: Կանգնած էի երկընտրանքի առաջ: Գնալ նույն  ուղո՞վ, թե՞   սկսել նորը` անսպասելին, տարօրինակն ու արկածներով լեցունը: Դեռ կրթահամալիր չմտած` կրթահամալիրն արդեն տվեց ինձ ամենակարևորը` ինքնուրույնություն, որ կրում եմ ինձ վրա ամեն օր , ամեն ժամ և կրելու եմ մինչև կյանքիս վերջ: Ինքդ ընտրել ճանապարհդ, կատարել որոշում , ուրեմն կարողացիր  հետո պատասխանատու լինել հենց քո կատարած որոշման համար: Ինքդ  ես որոշել` դեպի ուր քայլել և ճանապարհին միայն ինքդ քեզ մեղադրելու հնարավորություն ունենալ (այլ կերպ չէր էլ կարող լինել, ուրիշին մեղադրել չէիր էլ կարող, չէ՞ որ ինքդ էս ընտրել): Սա էր, որ տվեց կրթահամալիրը, ընտրել մենակ, ինքնուրույն, առանց ծնողների միջամտության, առանց ինչ-որ մեկի: Հետաքրքիր է, դեռ կրթահամալիր ոտք չդրած` արդեն այն տվել էր ինձ ամենակարևորըՄտա կրթահամալիր, ուտարօրինակ էր. Աթոռներ` կախված պատերից, ջահեր, որոնք այնքան էլ ջահեր չէին, այլ ինչ-որ դույլեր և անձրևանոցներ: Ես, աշակերտի  դասական կամ, եթե կուզեք, ավանդական օրինակ` սև և սպիտակ  հագնված, մի փոքր վախեցած, մյուսները` համադասարանցիններս  (հիմա արդեն` սովորղները)` գունավոր, պայծառ: Լուռ էի, քաշված մի կողմ, ինքս իմ մեջ,  մնացածը (դե նույն համադասարանցիներս) ազատ, գժոտ, լեցուն էներգիայով և կյանքով: Դե սկզբի համար շատ տարօրինակ էր, բայց սա իմ որոշումն էր: Հաջորդ օրը ամեն ինչ այլ էր, ես նույնպես գունավոր էի, մի քիչ դուրս եկած անկյունից և ինքս իմ միջից: Եվ այսպես ամեն օր ինտեգրվում, փոխվում և դառնում  էի այլ: Ամեն օր նոր արկածներ, կյանք, մարդիկ, սերեր, զգացմուքներ, ապրումներ, ժպիտներ լիքը-լիքը: Ճամփորդություններ, վայրեր, բացահայտումներ: Այսօր արդեն անցել է 8 տարի:


2015 թվական. Մայիս 2.


Հետևում են բոլոր իրադարձությունները, հետևում են մարդիկ, հետևում են բոլոր այն վայրերը, որտեղ եղել եմ: Բայց հետևում չեն և երբեք չեն էլ լինի այն բնավորության գծերը, այն զգացմունքները, ապրումները, այն ամենը, ինչ տվեց կրթահամալիրը, և կրում եմ ինձ վրա: Հետևում չեմ «Ես»: Կրթահամալիր, նայիր ինձ, հիմա «Ես» ես եմ: Ես քո հղկածն եմ, փոխածն ու սարքածը, քո արարածն եմ, կրում եմ մեջս քո տվածը, գուցե քեզ: Ես այնպիսին  եմ, ինչպիսին  դու ինձ սարքեցիր, ինչպիսին կուզեիր տեսնել: Դու իմ մեջ ես, քեզ չեմ ասում ցտեսություն և չեմ էլ կարոտելու, որովհետև այն ամենը  և այն մարդիկ, ովքեր մեր մեջ  են, միշտ մնալու են մեր մեջ: Եվ նրանց կարոտել անհնար է: Եվ ցտեսություն կամ հաջողություն ասելն էլ անիմաստ, չէ՞ որ բաժանում չկա
Ուղղակի ՇՆՈՐՀԱԿԱԼ եմ:

Հ.Գ. Ինչքան ջերմություն կա մի նկարում: Հիշում եմ տարիներ առաջ ես էի վազում Տիարին ընդառաջ ու գրկում պինդ-պինդ: