вторник, 19 ноября 2013 г.

Դասավանդողների բլոգավերլուծություն...

Գրելով սովորողների բլոգների մասին, կարդալով դրաք, ուսումնասիրելով, հրապարակելով և արձագանքները տեսնելուց հետո, որոշեցի իրավունք վերապահել գրելու, ուսւմնասիրելու նաև Ավագ դպրոց վարժարանի մի քանի դասավանդողների բլոգներ: Կարծում եմ, դեմ չեք լինի: Լավ, սկսեցինք:


1.Մարգարիտ Սարգսյան ` http://msargsyan.wordpress.com/Սիրում եմ ընկեր Մարգարիտի բլոգը. անսահման հետաքրքիր պատմություններ, շատ-շատ գրողներ, ստեղծագործություններ: Ժամերով կարող եմ փորփրել բլոգը, կարդալ ու էլի կարդալ: Ուրախանում եմ, որ նման բլոգ կա, որտեղ միշտ կարդալու բան կա: Հատկապես սիրում եմ <<Արտասահմանյան գրականություն>> բաժինը:


2.Ժաննա Հակոբյան ` http://stellahakobyan.wordpress.com/Այս բլոգի մեջ սիրում եմ ու հավանում են փաստը, որ կան այլ՝ հետաքրքիր կայքերից հղումներ: Այսինքն՝ բլոգում ընկեր Ժաննան դնում է իր նյութերը և համացանցում այդ նյութի հետ առնչվող հետաքրքիր կայքեր և նյութեր գտնելուց հետո իր նյութին կցում է այդ հղումները: Կարծում եմ՝ սա լավ ձև է՝ մի թեմայի վերաբերյալ տարբեր նյութեր տեղադրելը:


3.Մարիետ Սիմոնյան ` http://marietsimonyan.wordpress.com/ Բլոգը կարդում եմ շատ վաղուց. համակարգված, նուրբ, համեստ: Կարճ ասած, ամեն ինչ իր տեղում է՝ առանց որևէ ավելորդության: Բլոգից ամենից շատ հավանում եմ «Գրականություն» բաժինը՝ հետաքրքիր է: Կարդում եմ մեծ հաճույքով: Պարզապես առաջարկում եմ, որպեսզի այդ բաժինն ավելի արագ թարմացվի:


4.Հասմիկ Ղազարյան ` http://haso63.wordpress.comՔանի որ գրում եմ անկեղծ, ուրեմն պետք է անկեղծ լինեմ միչև վերջ անկեղծ: Ասեմ, որ ընկեր Հասմիկի բլոգ այդքան էլ շատ չեմ այցելում(դե ավելի շատ այցելում եմ ինձ դասավանդող ուսուցիչների բլոգները): Բայց, երբ այցելում եմ ` ուշ եմ հեռանում: Չեմ մոլորվում. սա լուրջ և կարևոր տարր է, ցանկացած բլոգ այցելուց կարևոր է, որ այնտեղ գտնես այն, ինչ փնտրում ես ու չմոլորվես: Իսկ ընկեր Հասմիկի բլոգում ես չեմ մոլորվում ու կարծում եմ՝ ոչ ոք էլ չի մոլորվում:


5.Արտակ Զարգարյան ` http://artakzargaryan.blogspot.com/Սիրում եմ այս բլոգը: Որովհետև անսահման անկեղծություն կա: Պարզ, հանգիստ, տրամադրող ու էլի անկեղծ: Ընթերցողին գրավելու ամենալավ միջոցն անկեղծ գրելն է ու կարծում եմ հենց այս պատճառով է, որ բլոգն ինձ գրավում է: Նյութերից չեմ կարող չառանձնացնել ՝ «Սեր երկուսի համար» նյութը: Մեղմ ասած՝ հրաշ~ք:


6. Էմանուել Ագջոյան ` http://emanuelagjoyan.blogspot.com/Եթե ցանկանում եք սովորել ինչ- որ բան , ապա այցելեք Էմանուել Ագջոյանի բլոգ: Եթե նույնիսկ ձեզ չհետաքրքրի, համոզված եմ՝ գոնե մի նոր բառ կսովորեք: Որպես ուսումնական բլոգ՝այն համարում եմ լավ բլոգ: Ամենակարևորը համակարգվածությունն է: Իսկ որպես առաջարկ, ասեմ, որ ինձ նաև շատ հետաքրքիր է, բացի ուսումնական նյութերից , տեսնել, թե ինչպես է մտածում Էմանուել Ագջոյանը որոշ հարցերի շուրջ: Առաջարկում եմ բացել նոր բաժին, որտեղ որոշ հարցերի շուրջ կլինեն ձեր կարծիքները, նյութերը, խոհերը:


Հ.Գ.Այսքանն էի առանձնացրել: Շնորհակալ եմ, որ աշխատում եք և հնարավորություն տալիս աշխատել ձեզ հետ:
Լիա Մովսիսյան

3 комментария:

  1. Խնդրեմ http://emanuelagjoyan.blogspot.com/p/blog-page_7.html (h)

    ОтветитьУдалить
  2. К сожалению, страница, которую вы искали в этом блоге, не существует.

    Սա է բերում ընկեր Էմանուել, կարծում եմ խնդիր կա այս բաժնի հետ:

    ОтветитьУдалить