вторник, 28 февраля 2012 г.

Ուզում եմ խոսել…

                                                       Հրապարակախոսություն

Ապրում ենք,ապրում ենք այս երկրում, մտածելով, որ ամեն ինչ լավ է, մեր երկիրն է, որ կա, մարդիկ ազատ են, շնչում են, անում են այն, ինչ ուզում են, իհարկե, կան  վատ ապրողներ, դե ոչինչ, մի քանի գրոշ կշպրտենք
Ապրում ենք  ու մտածում  միայն մեր մասին, չէ ես չեմ ասում ապրիր միայն ուրիշների համար, ապրիր նախ քեզ համար, իսկ հետո՝ կողքինիդ համար: Ապրում ես, երբ կողքիդ մարդուն ծեծում են, սպանում, բայց դու կանգնած ես ու չես էլ մտածում, որ դու կարող  էիր լինել նրա տեղը: Դու չես մոտենումու չես օգնում `վախենում ես, որովհետև վախկոտ ես: Դու նստում ու  տեսնում ես, թե ինչպես են խափում քեզ նման երկու աչք ունեցող մարդուն: Դու խոսում ես, երբ համարձակ ես, իսկ մյուսը չի խոսում, լուռ նայում է: Մյուսը չի մտածում, որ կարող է ինքը լինել խափվածի դերում: Ես ասում եմ ինձ, ասում եմ քեզ ու նրան, ով կարդում է այս գրածս՝ խոսեք՝ մի լռեք:

Լիա Մովսիսյան

понедельник, 27 февраля 2012 г.

Եղիր նրանց կողքին

Աշխարհում կան մարդիկ, որոնք ունեն քո կարիքը:  Ունեն սիրո, վստահության ու կարեկցանքի կարիք: Դու ես նրանց լսելու, հասկանալու և ուժ  տալու: Մարդանց  աշխարհը տարբեր է, երբեմն` անգույն ու աննպատակ: Դու  ես այն լցնելու գույներով, տալու ես արև` պայծառ շողերով, տալու ես ժպիտ` ուրախ պահերին, տալու ես սեր, որը  նա երբեք չի ստացել, տալու ես հավատ, որը նա վաղուց  կորցրել  էր ու փնտրել չէր ուզում: Լսելու ես նրան, ինչպես լսում են քեզ, սիրելու  ես նրան ինչպես քույրը եղբորը, փայփայելու` ինչպես մայրը նորածնին: Մենք բոլորս էլ կտանք նրանց ժպիտ, եթե միայն ցանկանանք: Այդ փոքրիկ ժպիտը ու հավատը մի կյանք կթվա նրան: Այդ փայփայանքը մի բարի աշխարհ կդառնա նրա համար: Նա կժպտա ու հոգին կզգա այն, ինչն երբեք չէր զգացել: Կլինի այն, ինչ մենք ենք, կհավատա նրան,   ինչին բոլորս ենք հավատում: Կսիրի ու կսիրվի, կժպա ու կժպտան, կխոսի  ու կլսի, կների ու կներվի: Հավատացե’ք, ձեր գոյությամբ այս մեծ աշխարհի փոքրիկ մասնիկի հոգին կլցնեք ուրախության բերկրանքով: Եղի'ր նրանց կողքին:



Լիա Մովսիսյան


Սխալների և անտեղի կետադրություների համար կներեք: