пятница, 20 декабря 2013 г.

Կրթահամալիր այցելել էին, երեք անհատականություններ, երեք պայծառ, հետաքրքիր մարդիկ...

Այսօր <<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիրում հյուընկալվել էին Armcomedy-ի տղանները: Հանդիպեցինք կենտրոնում, քայլեցինք դեպի Գեղարվեստի դպրոց, ծանոթացանք, դիտեցինք ցուցահանդեսին ներկայացված նյութերը, լսեցինք սովորողներին, եղանք պարտեզային խմբերում: Հանդիպումը տեղի ունեցավ միջին դպրոցի ակումբում,զրուցեցինք, տպավորությունները շատ լավն են, դրական: Սկսեմ այսպես`‹‹Ճանաչենք մեր ժամանակակիցներին›› նախագիծ. կրթահամալիր այցելել էին, երեք անհատականություններ, երեք պայծառ, հետաքրքիր մարդիկ, երեք <<ես>> էր,
որոնք ապրում էին և ապրում են մեր կողքին, բայց որոնց մենք ճանաչում էինք միայն էկրանից այն կողմ: Այսօր տեսանք, խոսեցինք, լսեցինք : Ինձ համար այս կիսամյակի ամենակարևոր հանդիպումներից էր: Տպավորություններն անսահման շատ են: Չեմ պատմի, թե ինչ խոսեցինք հանդիպման ընթացքում, որովհետև, ճիշտ կլիներ կենդանի լսել, եթե նույնիսկ ես պատմեմ, կստացվի՝ էկրանից կամ մոնիտորից այն կողմ: Իսկ ես չեմ ցանկանում, որ այդպես լինի, որովհետև իրականում ավելի լավն են, ավելի իրական, ավելի հետաքրքիր, ավելի շոշափելի: Ուրախ եմ, որովհետև մեր համագործակցությունը շարունակվելու է, որովհետև ես՝ մենք, ունեցանք երեք նոր ավագ ընկերներ: Ի դեպ, մեծ հաճույքով կաշխատեի իրենց հետ, նույնիսկ անվճար, և եթե տղանները 2 տարի են անվճար աշխատել, ապա ես անվճար կաշխատեմ 2 տարի 3 ամիս: Ձեր օրինակը միանշանակ կարևոր է շատ սովորողների համար: Կարևոր դիտարկումներ արեցի. Հայաստանում հնարավոր է անծանոթ ու անկաշառք հասնել որոշակի հաջողության: Աշխատասիրությունը կարևոր հատկանիշ է: Քեզ կնկատեն, կարժևորեն, եթե դու ճիշտ տեղում ես ու չես մեծամտանում: Երբեք պետք չէ կանգ առնել. սովորել ու զարգանալ՝ անընդհատ ու անհօգնել: Նկատել ու կարևորել մարդկանց ու նրանց արածը: Բարի լինել: 

Արդեն ԱրմՔոմեդիի երկրպագու դարձած ` Լիա Մովսիսյան

Комментариев нет:

Отправить комментарий