четверг, 25 июня 2015 г.

Ցտեսություն աշխարհ կամ բարև երկինք...

Իմ աշխարհ, մոլորակ` կանաչ, կարմիր, դեղին, կապույտ, չգիտեմ ինչ գույնի ես, ես գնում եմ, հեռանում եմ իմ ցանկությամբ ու ամենկարևորը` հպարտությամբ, ես հաղթելու եմ <<մահ>> ասվածին,պատկերացնում ես, ես գտնվեցի ամենաուժեղը` չթողնելով, որ ինքը հարձակվի ինձ վրա, այլ դա կանեմ  ես, և ինձ զգում եմ այս աշարհում ամենահամարձակն ու ուժեղը: Եվ իմացիր՝ կյանքում ամենանշանակալից հաղթանակը կլինի անհաղթելիին հաղթելը:  Հեռանում եմ հպարտությամբ, հոգուս ու սրտիս մեջ պահելով սիրելի մարդկանց, մտքերիս մեջ պատկերել եմ բոլորին ամենագեղեցիկ ձևով, ամենատոնական ու ամենագրավիչը, որոպեսզի  զգամ նրանց ներկայաթյունը և միշտ մտքերիս մեջ գտնեմ   նրանց  ամենաիդեալական ձևով: Գնում եմ, քեզ մոտ թողնելով իմ սիրելիներին, ծանոթ, անծանոթ մարդկանց, ծնողներիս, ընտանիքիս, բոլոր բոլորին: Այն ինչն  իմն էր, հիմա քոնն է, պատկերացնում ես, դու դրանց լիիրավ բաժնետերն ես,  խնդրում եմ, չարթնացնես քո մեջ  սեփականատիրոջ չար բնազդները, վստահ եմ, հիմա կմտածես, թե իմ փառահեղ հաղթանակից հետո, ինչու է ինձ հետաքրքրում մնացածի ճակատագիրը, ուղղակի ուզում եմ հիշես այս խոսքերը, այն ինչ  իմն է ի վերուստ լինելու է իմը միշտ, և  հիշիր՝ ժամանակին իմ երջանկության համար պայքարողները հիմա սպասում են  իմ պայքարի շնորհիվ կորզված  իրենց երջանկությանը: Հիմա պարտավոր եմ  վերադառձնել իրենց հասանելիքը: Խնդրում եմ քեզ լինես համբերատար, հանդուրջող բոլորի հետ, ցանկացած հարվածից առաջ մտածես արդյոք նրանք պատրաստ են դրան դիմակայելուն :Տուր նրանց մի փոքր ուժ, որից հետո հարվածիր, եթե վստահես, որ դա հաջողության ու երջանկության տանող միակ ճանապարհն է: Փակիր նրանց աչքերը ամենածանր պահերին,  և բացիր դրանք չարախոսների, վատաբանողների, ստախոսների առաջ:  Դարձրու նրանց միփոքր դաժան, շահամոլ ու նախանձ, չէ որ հենց այս հատկանիշների շնորհիվ նրանք կհասնեն այն ամենին ինչին չեն կարող հասնել ազնիվ ու բարի հոգով:  Նվիրիր նրանց ամենաանմոռանալի պահերը, լցրու սիրով, և երբեք ատելությամբ այն մարդկանց նկատմամբ, ովքեր ստեղծված են իրենց երջանկացնելու համար:  Առաջադրիր բարդ խնդիրներ, հաճախ անլուծելի, բայց երբեք մի ասա, որ դրանք անլուծելիեն, վստահ եղիր, որ նրանք՝ դրանց անլուծելի լինելու հանգամանքը չիմանալով, կլուծենբոլորը,  չնկատելով անգամ դրանց բարդություններըՆերիր, եթե նույնիսկ աններելի է:  Նվիրիր փառահեղ հաղթանակներ, բայց և նշանակալից պարտություններ, որոնք հաճախ ավելի լավ են, քան հաջողությունն ու հաղթանակըՀավատացրու անհավատալին:  Եղիր նրանց կողքին, սովորեցրու քայլել, ստեղծել, շնչել, ԱՊՐԵԼ, իսկ վերջում ցույց տուր նրանց իմ փառահեղ հաղթանակի ճանապարհը, որպեսզի նրանք էլ ապրեն կյանքում ամենանշանակալից հաղթանակի գեղեցկությունը: Ես հեռանումեմ, հաղթելով անհաղթելիին: Եղիր նրանց կողքին:  Միշտ…:

Լիա Մովսիսյան

Իմ Զինվոր...

Իմ զինվոր, ուր էլ լինես, այս պահին ինչ էլ անես, կարդաս գրածս, թե չէ, ամբողջովին թուլացած մարմնով հենց քեզ նետես  քո չոր անկողնու վրա, թուլացած ձեռքերդ կախ գցելուց ,կոշիկներիցդ  ամբողջովին կոշտացած ու վերքոտված ոտքերդ  մի կերպ անկողնու մեջ մտցենելուց  հետո, երբ ծանրացած կոպերդ փակես, ուզում եմ զգաս իմ սերը, իմ կարեկցանքը, ուզում եմ այդ պահին ժպտաս,   ներսումդ կամաց կամաց ավելանա վստահությունը,  մտքիդ մեջ կաթ կաթ ծորա ճկունությունը, հոգուդ մեջ խիզախությունը, իսկ մարմնիդ մեջ ուժը: Ուզում եմ ամբողջովին զգաս իմ ներկայությունը: Որովհետև ես զգում եմ քո ներկայությունը, ամեն պահ, ամեն վարկյան, դու այնտեղ ես  որտեղ չես երևում, իմ հոգում, իմ սրտում, ամբողջովին իմ մեջ: Իմ ազատությունը, իմ հանգստությունը, իմ կյանքը ամբողջովին քո ձեռքում  է, և դու այն պահում ես  այնքան խնամքով, այնքան զգուշությամբ, դու գիտես, որ քո մի փոքրիկ թուլացումից կարող ես վայր քցել ձեռքինդ, բայց չէ, դու այն բռնել ես  ավելի ուժեղ  քան քո ազատոթյունը, քո կյանքը: Նույնիսկ պատրաստ ես կորցնել քոնը, հանուն իմի: Եվ չգիտեմ էլ իմ  շնորհակալությունը, իմ սերը կարող է լինել փոխհատուցում, թե ոչ: Եվ հիմա, անկախ նրանից, թե դու ով ես, քանի տարեկան ես, ինչ անուն ունես, միևնույն է դու զինվոր ես, իսկ դա նշանակում է, որ իմն ես,  ուզում եմ, իմանաս, որ ՔԵԶ ՍԻՐՈՒՄ ԵՄ: 

Իմ ուղերձը իմ քաղաքին...

մինչև ուշ գիշեր կանգնած բարոյականերին սպասողներ: Չգիտեմ` ինչ այգիներ, մեջը լցրած շատ աղջիկ դարձած  տղաներ, կամ դրա ճիշտ հակառակը, բայց նայիր, տես,  էլի մարդիկ մտածում են` երջանիկ ես: Արտաքինից շշմելու ես, իսկ ներիքինից անտանելի: Ոմանք ասում են, թե քեզ սիրում են, ոմանք քեզ թողնում  ու հեռանում են, ու նորից ասում, որ սիրում են, իսկ իրականում քեզ ատում են: Ով է քեզ սիրում, ով է քեզ ատում, ով է քեզ մաքրում կամ էլ կեղտոտում: Ով է քեզ գրկում, կամ էլ բաց թողնում, ուրիշ քաղաքներում ապաստան գտնում: Ով է խնամում, կամ «գեղեցկացնում»:  Երևա~ն, դու վարդագույն ես, գեղեցկացած, ծաղիկներով ու ծառերով ու անսահման լույսերով, իսկ ներսում` ռաբիսաղքատ ու դժոհ-արտագաղթողանօրինական: