вторник, 29 мая 2012 г.

Պատուհանիցս այն կողմ…


Ես եմ:Ես ,որ ամբողջ կյանքում նայել է, նայում է ու նայելու է իր իսկ պատուհանից դուրս:Ամեն օր, ամեն ժամ,ամեն պահ դուրս նայելով հասկանում եմ,որ պատուհանիցս այն կողմ հազարավոր անմեղ,բայց թաց աչքեր կան, որ սպասում են այն մարդկանց օգնությանը ովքեր երբեք իրենց պատուհանից դուրս չեն նայել ու չեն էլ նայի:Պատուհանիցս այն կողմ մարդկանց անգույն,տխուր ու անհույս դեմքեն են,որ փնտրում են, ինչ որ բան, բայց գտնել չեն կարողանում:Պատուհանիցս այն կողմ անթիվ անմեղ երեխաներ չունեն ծնողական ջերմություն:Չունեն այն մարդուն, ով իրենց ժպիտ կպարգևի:Ա՜խ,եթե բոլորը նայեին իրենց պատուհաներից այն կողմ,գոնե մի փոքր հասկանային այս ամենը ու գուցե կգիտակցեին,որ շատ մարդիկ չունեն նույնիսկ պատուհան,որ դուրս նայեն:Այնքան եմ ցավում,որ ոչ բոլորին կարող եմ օգնել,էլ ավելի եմ ցավում, երբ պատուհանիցս այն կողմ տեսնում եմ այնպիսի մարդկանց,ովքեր այս ամենը նույնիսկ չեն էլ ուզում հասկանալ:Ցավում եմ,որ ապրում եմ այսպիսի եսասեր մարկանց կողքին:Տխուր եմ,որ պատուհանիցս այն կողմ այսքան տխրություն կա…:

5 комментариев:

  1. Գիտես, պոստդ կարդալով՝ Անդերսենի «Լուցկիներով աղջիկը» հեքիաթը միանգամից հիշեցի...
    Ու միշտ մտածում եմ՝ երանի՜ էնքա՛ն հնարավորություն ունենայի, որ կարողանայի օգնել գոնե բոլոր նրանց, ում ուզում եմ օգնել...

    ОтветитьУдалить
  2. Այն փաստը,որ դու ուզում ես կամ մտածում ես, ինչոր մեկին օգնել՝ դու արդեն մեկ քայլ կատարել ես:Քեզ մնաց մեկ քայլ ևս կատարես,համոզված եմ,եթե կատարել ես առաջին քայլը,առաջին իսկ հնարավորության դեպքում կկատարես եկրորդը:Ուրախ եմ,որ նայում ես պատուհանիցդ դուրս:
    Իսկ սա Անդերսենի «Լուցկիներով աղջիկը» հեքիաթի հիման վրա նկարած մուլտֆիլմի հղումն է ՝http://vk.com/video-26962273_162436138?hash=e24790e898b3980b

    ОтветитьУдалить
    Ответы
    1. Տխուր եմ էսօր...Շա՜տ տխուր, համարյա՝ անդառնալի,,,
      Դժվար թե մուլտը նայեմ,,,Բայց շնորհակալ եմ

      Удалить
    2. Խնդրեմ,ամեն դեպքում,եթե տխրությունդ անցնի նայիր:

      Удалить