понедельник, 9 апреля 2012 г.

Պայքա´ր. փոխենք մեզ ու մեր երկիրը…

Պայքա´ր, հենց այս բառով էլ ուզում եմ սկսել: Պայքա´ր, մի բառ, որը կարծես ամփոփում է մի ամբողջ ոգի, կյանք ներշնչում,հավատ տալիս ամեն ինչի հանդեպ: Պայքա´ր, հենց այս բառով են մարդիկ կյանք առնում, իրենց մեջ սեր ծնում: Գցում բարության սերմեր և պայքարում դրանք խնամելու, մեծացնելու և հասցնելու այն աստիճանին, որ պտուղ տան: Պայքա´ր, որի իմաստը հասանելի չէ բոլորին: Մարդիկ գնում, կանգնում են մի տեղ ու նորից բղավում ` պայքա´ր: Բղավում են ինչ-որ մեկի կամ ինչ-որ բանի համար: Բայց մեզանից ոչ ոք, այդ թվում նաև ես, չենք մտածում ու չենք էլ փորձում հասկանալ այդ բառի նշանակությունն ու բարձրությունը: Մեզանից ոչ ոք չի ուզում հասկանալ և չի էլ հասկանա, որ առաջին բանը ինչի համար, կամ ինչի դեմ պետք է պայքարենք` ինքներս մեր դեմ պայքարն է: Գուցե անմտություն թվա, բայց ամենակարևորը`պայքարել ինքներս մեր դեմ: Պայքարել ու փոխել մեզ, դարձնել ավելի լավը, քան կանք ու եղել ենք: Հասնել այն աստիճանին, որ հասկանանք պայքա´ր բառի նշանակությունը: Ես սկսել եմ ու կշարունակեմ այնքան ժամանակ պայքա´րել ինքս իմ դեմ, մինչև փոխեմ այն, ինչն փոխելն այդքան դժվար է: Կփոխեմ այն, ինչը վնաս կտա թե´ քեզ և թե´ ինձ: Չեմ լացի ու չեմ էլ չարանա: Կպայքարեմ նաև միայնակ, բայց ավելի լավ չէ՝ կողքիս լինես և միասին պայքարենք: Կպայքարենք և կփոխենք ինձ, կդարձնենք ավելի լավը, հետո միասին կփոխենք քեզ ու նրան, իսկ նա կմիանա մեզ և կփոխենք մեկ ուրիշին: Կպայքարենք և կփոխենք բոլորին, կկերտենք մեզ ու մեր քաղաքը, երկիրը: Եվ գիտես ինչ՞ու, քանի որ մենք մեծ ենք, ուժեղ ենք, համախմբված, պայքարող խումբ:

Комментариев нет:

Отправить комментарий