среда, 28 марта 2012 г.

«Այս աստղազարդ երկնքի տակ»


Այս աստղազարդ երկնքի տակ դու ես, ես եմ,մենք ենք,բոլորս ենք: Անմիջապես մեզ հետ, մեր կողքին բարին ու չարն է, ժպիտն ու թախիծն է,սերն ու ատելություն է:Երկիրը բոլորինս է ու այնտեղ ապրում ես, գուցե, ունենալով կամ չունենալով այն, ինչ ունի կողքինդ: Կարևորը աստղազարդ երկինք ունի մեզանից յուրաքանչյուրը: Ժպտում ես` նայիր երկնքին, միայն դու ես: Տխուր ես նայիր երկնքին` դու ես, ու քեզ ժպտացող աստղերը: Նրանց լույսերի ներքո է քո սերը` լույս, որ գուցե բաժանել կամ չես բաժանել, աստղ, որին երևի նկատել կամ անտեսել են, պատասխանել կամ թողել անպատասխան:Այստեղ, աստղազարդ երկնքի տակ, Երկիր մոլորակի սրտում ունես ընտանիք, գուցե և չունես: Այստեղ, այս աստղալից երկնքի տակ դու ժպտում ես,գուցե չես ժպտում,ունես տուն, գուցե չունես:Այստեղ, երկնքի լուսավոր հովանոցի տակ քո նմաներն են,գուցե և տարբեր:Այս երկնքի տակ քո կողքին ապրում են մարդիկ,որոնց քո օգնություն է պետք`կօգնես , թե չես օգնի, ինքդ գիտես:Այո’, երկինքը աստղազարդ է, նամանվանդ գիշերը, իսկ առավոտյան մեզ է ցոլում ամենաանմար աստղը` Արևը: Նայում եմ նրան ու հասկանում, որ կյանքը զարդ է, բնության ու տիեզերքի նվեր, բայց այդ զարդից այն կողմ հայացքներ, աչքեր, կան որոնք տեսնում են միայն թախիծ: Դու չես տեսնում, գուցե չես ուզում տեսնել, այն ինչ պետք է տեսնես:Չես մտածում, գուցե չես ուզում մտածել, այն մասին, ինչի շուրջ պետք է մտածես: Դու այն չես, ինչ պետք է լինես,գուցե չես ուզում:Այս աստղազարդ երկնքի տակ դու կաս,գուցե և չկաս,չես ուզում լինել, ու դու չես լինի այնքան ժամանկ, քանի դեռ չես հասկացել, որ կյանքը միայն զարդ չէ քեզ համար, որ աստղազարդ երկինքը քեզ է նայում վերևից:
Լիա Մովսիսյան

Комментариев нет:

Отправить комментарий