воскресенье, 30 июня 2013 г.

Արև,ծաղիկներ,թռչուններ ու վերջում Վիկա...

Հիմա նստած եմ դրսում,շուրջս լռություն է, չկա քաղաքի աղմուկը, չկա մեքենաների և մարդկանց ձայները,միայն բզեզների  բզբզոցն ու թռչունների ձայն է, որոնք հավանաբար երգում են, որ բարձացնեն ստեղծագործ միտքս:Ծաղիկների անուշահոտություն,որոնք ամեն մի շնչելուց լցվում են քթանցքներս,թիթեռներ և արև,որ մի պահ դուրս է գալիս և ծակելով աչքերս չի թողնում գրեմ, և մի պահ էլ անհետանում թողնելով ինձ ու աչքերս հանգիստ:Եվ չնայած այս հրաշք տեսարանին(նկատի ունեմ ծառերը,ծաղիկները,թռչուններն ու երկինքը) և էլ ավելի հրաշք զգացողությունների,ես հիմա պետք է գրեմ Վիկայի մասին:
Եվ խոստացել եմ հնարավորինս անկեղծ լինել, և դրա համար խնդրում եմ Վիկային և  իր համախոհներին ` չնեղանալ:Վիկային գիտեմ արդեն 2-ից 3 տարի:Սկզբից նրան այնքան էլ չէի սիրում  և հաճախ նրա մասին մտածելիս,կամ խոսելիս ասում էի,որ չեմ սիրում:Եվ մինչև հիմա էլ չեմ հասկանում նրան սիրում եմ,թե ոչ,(էդպես եմ ասում,որովհետև,երբ բարկանում եմ սկսում եմ չսիրել,իսկ իրականում սիրում եմ նրան ու շատ,իսկ չսիրելը ուղակի պահեր են,որոնք անցնում են,հավանաբար նրա մոտ էլ են այդ պահերը լինում)բայց ամեն դեպքում հիմա հաստատ համոզված եմ, որ չհաշված մի քանի թերություններ,Վիկան լավ աղջիկ է:Մարդ ում հետ ավելի շատ ժպտում, ուրախանում և հաճախ մոռանում ամեն ինչ:Մարդ ում հետ ժամերով խոսում  եմ facebook-ով, երբ ոչ մի ընկեր online չի, կամ երբ ես ինձ մի տեսակ եմ զգում:Մարդ ում հետ մեր խոսակցությունը երբեք չի ավարտվում,մենք երբեք իրար չենք ասում` հաջող,պակա(երբ էլ չենք խոսելու):Փոխարենը ժպտում ենք:Հիմա ես Վիկայի թերությունների մասին չեմ խոսի,որովհետև գիտեմ,որ դրանք չեն շտկվելու(Վիկան է ասել), փոխարենը քիչ-քիչ համակերպվում եմ և սիրում եմ նրան այդպիսին:Ու հիմա շարունակում եմ լսել թռչունների ձայնը,իսկ արևը շարունակում է մեկ ծակել աչերս,մեկ հանգիստ թողել:Շնորհակալ եմ,Վիկա...
30.06.2013թ.
Լիա Մովսիսյան
Հ.Գ.

Փորձեցի հնարավորինս անկեղծ լինել,չնայած կան բաներ,որոնք չասեցի` գուցե ժամանակը չի:

Комментариев нет:

Отправить комментарий