среда, 10 апреля 2013 г.

Գրող, թե հազարավոր անտաղանդներից մեկը…


Սկսում եմ կարդալ, սակայն մտքիս մեջ հաշվում եմ 1, 2, 3, 4 երևի կվերջանա, դեռ կարդում եմ  5, 6, 7, 8, էլի չավարտվեց  9, 10 շարունակում եմ աչքերս աջ ու ձախ տանել՝ կարդալով ամեն մի բառ և փորձելով ամեն բառի մեջ իմաստ գտնել: Ահա  և վերջ, ավարտվեց, արդեն հասել էի  60-ին: Կարդում եմ Կարեն Անտաշյան, ժամանակակից հայ գրող:  «Կանաչ ոգիներ», «Սերը ծիրանի ժամանակ», «Ինքնագիր» և …(չեմ էլ հիշում ինչ): Ստեղծագործություններ, որոնք կարդալիս ոչինչ չեմ զգում: Մեջս ոչինչ չի խառնվում, ինչպես հաճախ լինում է այլ գիրք կարդալիս: Կարդալու ամբողջ ընթացքում միայն մի ցանկություն ունեի, որ երբևէ չեմ ունեցել այլ բան կարդալիս, ցանկանում էի որքան հնարավոր  է շուտ ավարտել: Սպասում էի ավարտին ու շարունակում մտքիս մեջ հաշվել: Ավարտվեց, վերջապես: Ավարտեցի. նա պարզապես մեկն  է հազարավոր մարդկանցից, որոնք գուցե չունեն տաղանդ, կամ ունեն (շատ քիչ) ու գրում են:
Ճիշտ է, չնկատել, որ Անտաշյանը բարձրացրել  է մի քանի կարևոր խնդիրներ՝ երթուղայինի, կանաչապատման  և այլն, չեմ կարող՝  անհանգստացնող հարցադրումներ: Պարզապես ինչպես բողբոջն է քիչ-քիչ բացվում , սակայն կայծակի, քամու կամ անձրևի հետևանքով տապալվում գետնին, այնպես էլ նրա ստեղծագործությունների մեջ է. բարձրացնում է   խնդիրը,սակայն զարգացում չկա: Մի բան պակասում է, մի բան խանգարում է, որպեսզի խնդիրն ամբողջությամբ երևա:
Քննադատեմ նաև ինձ: Իմ և իմ տարիքի աշակերտների մեջ արմատացած է հինը:Անդադար կարդալ, անդադար խոսել և հպարտանալ անցյալով՝  չունենալով ներկա:Մենք մեծացել ենք անցյալի գրողների ստեղծագործություններով և դարեր շարունակ խոսում ենք միայն անցյալի մասին: Ես չեմ ասում, որ անցյալը վատն է ,ոչ,  այն ավելի լավն է, քան իմ տեսած ներկան: Բայց մենք՝ աշակերտներս՝ ընթերցողը, տեսնում և անդադար կարդում ենք անցյալ,սովոր ենք կարդալ անցյալի մի հոգեվորականի և ոչ առօրյա հոգսերի մասին:Եվ ահա այս ամենի  մեջ հայտնվում են մի քանի երիտասարդ գրողներ,որոնք ցույց են  տալիս ներկան: Հայտնվում են մարդիկ,որոնք բերում են թարմություն,նորություն,նոր շունչ:Լավ է,  որ ունենք նորը,թարմ ու պիտանելիության ժամկետը դեռ չանցած գրողներ և գրականություն:Ես համոզված եմ,որ մենք չենք դոփելու տեղում և եթե հիմա Անտաշյանի գրածները այդքան էլ լավը չեն թվում ինձ,ապա ապագայում դրանք կատարելագործվելու են և դառնալու են էլ ավելի լավը, ես էլ եմ փոխվելու. հնարավոր է,  որ Անտաշյանի ստեղծագործությունների ժողովածուն  մի օր իմ «սեղանի գիրքը» դառնա:

ԼիաՄովսիսյան

Комментариев нет:

Отправить комментарий