пятница, 20 декабря 2013 г.

Կրթահամալիր այցելել էին, երեք անհատականություններ, երեք պայծառ, հետաքրքիր մարդիկ...

Այսօր <<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիրում հյուընկալվել էին Armcomedy-ի տղանները: Հանդիպեցինք կենտրոնում, քայլեցինք դեպի Գեղարվեստի դպրոց, ծանոթացանք, դիտեցինք ցուցահանդեսին ներկայացված նյութերը, լսեցինք սովորողներին, եղանք պարտեզային խմբերում: Հանդիպումը տեղի ունեցավ միջին դպրոցի ակումբում,զրուցեցինք, տպավորությունները շատ լավն են, դրական: Սկսեմ այսպես`‹‹Ճանաչենք մեր ժամանակակիցներին›› նախագիծ. կրթահամալիր այցելել էին, երեք անհատականություններ, երեք պայծառ, հետաքրքիր մարդիկ, երեք <<ես>> էր,

четверг, 28 ноября 2013 г.

Սեբաստացիներ բլոգավերլուծություն

Նորից ես եմ ու նորից վերլուծում եմ բլոգներ, բայց այս անգամ ինձ ծանոթ-անծանոթ սեբաստացիների բլոգներ. այս անգամ սկզբունքը հետևյալն է՝ անդրադառնում եմ այն դասավանդողների բլոգներին, ովքեր ինձ չեն դասավանդում: Բլոգները վարողներից շատերին չեմ ճանաչում, հետևաբար բացառում եմ նյութիս մեջ սուբյեկտիվության տարրերը: Ի դեպ բլոգները ընտրել են պատահականության սկզբունքով:

вторник, 19 ноября 2013 г.

Դասավանդողների բլոգավերլուծություն...

Գրելով սովորողների բլոգների մասին, կարդալով դրաք, ուսումնասիրելով, հրապարակելով և արձագանքները տեսնելուց հետո, որոշեցի իրավունք վերապահել գրելու, ուսւմնասիրելու նաև Ավագ դպրոց վարժարանի մի քանի դասավանդողների բլոգներ: Կարծում եմ, դեմ չեք լինի: Լավ, սկսեցինք:

пятница, 15 ноября 2013 г.

Բլոգավերլուծություն...

Սկսեմ նրանից, որ կարդում եմ ու սիրում եմ տեսնել, թե ինչպես են մտածում ընկերներս, ծանոթներս կամ ուղղակի սեբաստացինները, իսկ հասկանալու համար, թե ինչպես են նրանք մտածում, ինձ օգնում են բլոգները: Կարդում եմ, վերցնում օրինակներ, հաճախ քննադատում, մեկ-մեկ էլ հիանում: Եվ հիմա ուզում եմ խոսել այն բլոգների մասին, որոնց հետևում եմ և կարդում եմ՝ անկախ հանգամանքներից: Ի դեպցանկումս ոչ միայն իմ կողմից սիրված բլոգներն ենայլև՝ չսիրած:

воскресенье, 30 июня 2013 г.

Արև,ծաղիկներ,թռչուններ ու վերջում Վիկա...

Հիմա նստած եմ դրսում,շուրջս լռություն է, չկա քաղաքի աղմուկը, չկա մեքենաների և մարդկանց ձայները,միայն բզեզների  բզբզոցն ու թռչունների ձայն է, որոնք հավանաբար երգում են, որ բարձացնեն ստեղծագործ միտքս:Ծաղիկների անուշահոտություն,որոնք ամեն մի շնչելուց լցվում են քթանցքներս,թիթեռներ և արև,որ մի պահ դուրս է գալիս և ծակելով աչքերս չի թողնում գրեմ, և մի պահ էլ անհետանում թողնելով ինձ ու աչքերս հանգիստ:Եվ չնայած այս հրաշք տեսարանին(նկատի ունեմ ծառերը,ծաղիկները,թռչուններն ու երկինքը) և էլ ավելի հրաշք զգացողությունների,ես հիմա պետք է գրեմ Վիկայի մասին:

среда, 12 июня 2013 г.

Բենքսի. իմ ճամբարային նոր բացահայտումները շարքից

Բենքսին անգլիացի հայտնի ու սկանդալային գրաֆիկական նկարիչ է: Կենսագրության մեջ անվան հետ կապված  շատ հակասություններ կան. ամենատարածված տարբերակներում հնչում են Ռոբերտ կամ Ռոբին Բենքս անվանումները: Ենթադրվում է, որ ծնվել է 1974 թվականին Անգլիական քաղաքում ՝ Բրիստոլում: 1990-ակաների վերջերին սկսեց զբաղվել գրաֆիտով և երկար ժամանակ հանդես է գալիս որպես գրաֆիկական նկարիչ: Ժամանակի ընթացքում նրա նկարները դառնում են  հայտնի և մաշտաբային: Բայց Բենքսիի համար ավելի դժվար է լինում, քանի որ նա չէր կարող անընդատ փախչել ոստիկաններից, նրան թույլ չէին տալիս նկարել պատերին: Եվ մի անգամ  էլ...

среда, 10 апреля 2013 г.

Գրող, թե հազարավոր անտաղանդներից մեկը…


Սկսում եմ կարդալ, սակայն մտքիս մեջ հաշվում եմ 1, 2, 3, 4 երևի կվերջանա, դեռ կարդում եմ  5, 6, 7, 8, էլի չավարտվեց  9, 10 շարունակում եմ աչքերս աջ ու ձախ տանել՝ կարդալով ամեն մի բառ և փորձելով ամեն բառի մեջ իմաստ գտնել: Ահա  և վերջ, ավարտվեց, արդեն հասել էի  60-ին: Կարդում եմ Կարեն Անտաշյան, ժամանակակից հայ գրող:  «Կանաչ ոգիներ», «Սերը ծիրանի ժամանակ», «Ինքնագիր» և …(չեմ էլ հիշում ինչ): Ստեղծագործություններ, որոնք կարդալիս ոչինչ չեմ զգում: Մեջս ոչինչ չի խառնվում, ինչպես հաճախ լինում է այլ գիրք կարդալիս: Կարդալու ամբողջ ընթացքում միայն մի ցանկություն ունեի, որ երբևէ չեմ ունեցել այլ բան կարդալիս, ցանկանում էի որքան հնարավոր  է շուտ ավարտել: Սպասում էի ավարտին ու շարունակում մտքիս մեջ հաշվել: Ավարտվեց, վերջապես: Ավարտեցի. նա պարզապես մեկն  է հազարավոր մարդկանցից, որոնք գուցե չունեն տաղանդ, կամ ունեն (շատ քիչ) ու գրում են: