четверг, 28 ноября 2013 г.

Սեբաստացիներ բլոգավերլուծություն

Նորից ես եմ ու նորից վերլուծում եմ բլոգներ, բայց այս անգամ ինձ ծանոթ-անծանոթ սեբաստացիների բլոգներ. այս անգամ սկզբունքը հետևյալն է՝ անդրադառնում եմ այն դասավանդողների բլոգներին, ովքեր ինձ չեն դասավանդում: Բլոգները վարողներից շատերին չեմ ճանաչում, հետևաբար բացառում եմ նյութիս մեջ սուբյեկտիվության տարրերը: Ի դեպ բլոգները ընտրել են պատահականության սկզբունքով:

1.Աննա Օհանյան` http://annaohanyan.wordpress.com/
Առաջին հայացքից ձգող բլոգ: Գունային  հագեցած լուծումներ: Բայց գույների և ձգող լինելու համար չէ սակայն, որ առանձնացրել եմ բլոգը. բլոգն առանձնացրել եմ, որովհետև նյութերը բավականին հետաքրքիր էին, այսինքն ոչ ծեծված թեմաներով, այլ՝ զվարճալի, խաղային, չկրկնվող: Այդ չկրկնվող նյութերի համար է, որ առանձնացրել եմ բլոգը: Բլոգի մեջ մի տեսակ ուրախություն կար, ժպիտ:

2.Գոհար Բալջյան` https://goharbaljyan.wordpress.com/
Սկզբից նշեմ, որ բլոգի օգտատիրոջը ճանաչում  եմ, սակայն դա չփոխում իմ կարծիքը բլոգի վերաբերյալ. Ուսումնական: Կարելի է մի փոքր էլ ուշադրություն դարձնել հետևի ֆոնին, քանզի այնպես պետք է լինի, որ ընթեռնելի լինի:

3.ԱնահիտՄեժլումյան`http://anahitmejlumyan.wordpress.com/
Սկսեմ նրանից, որ բլոգի մեջ ինձ ամենաշատը դուր եկավ դիզայնը, գունային հանգստությունը և չափի մեջ լինելու հատկությունը: Պարզապես պետք է էլ ավելի համակարգված լինի, կարծում եմ հարկավոր չէ ամբողջությամբ նյութերը թողել, որովհետև երբ փնտրում ես ինչ-որ բան, կամ մտնում բլոգ, ահավոր ձաձրեցնում է այն փաստը, որ մի ամբողջ էջ, ինջնելով տեսնում ես մի նյութը: Կարծում եմ, պետք է ավելացնել <<կարդալ ավելին>> հավելումը: Իսկ ընդհանուր առմամբ հավանել եմ շատ դիզայնը և հանգստությունը ու ընթերցելի լինելու հանգամանքը:

4. Մանուշակ Աբրահամյան`http://manushabrahamyan.wordpress.com/
Կարծում եմ` հատուկ ուշադրություն պետք է դարձնել գունային երանգներին, քանզի բլոգի վառ կանաչ գույնը աչք ծակող է, և հոգնեցնում է ընթերցողին: Իսկ մնացած առումներով բլոգը հետաքրքիր է, քանզի բլոգում առկա են, թե  հոլովակներ, թե  հոդվածներ, թե հետաքրքիր նյութեր, այսինքն բլոգում կա այլ ընտրանք, չես այցելում բլոգ և միայն մեծ տեքստերի հանդիպում:


5.Գոհար Զարգարյան`  http://goharzargaryan.wordpress.com/
Միանգամից աննակնկալի եկա, երբ մտա այդ բլոգ, բավականին անսպասելի, հետաքրքիր ու չմոռացվող դիզայն: Պայծառ ու միևնույն ժամանակ շատ նուրբ և չափի մեջ: Դիզայնի հետ կապված, կարծում եմ, հանդիպածս լավագույն բլոգն է: Ինձ դուր եկավ  նաև այն հանգամանքը, որ բլոգում ամեն ինչ դասավորված է, շատ հեշտորեն կարող ես գտնել այն, ինչ ցանկանում ես:

Ահա այսքանը, կարծում եմ առաջարկություններս, դիտարկումներս կօգնեն ձեր բլոգն ավելի լավը դարձնելու համար:

Լիա Մովսիսյան

Комментариев нет:

Отправить комментарий