Սկսում եմ կարդալ, սակայն մտքիս մեջ հաշվում եմ 1, 2, 3,
4 երևի կվերջանա, դեռ կարդում եմ 5, 6, 7,
8, էլի չավարտվեց 9, 10 շարունակում եմ աչքերս
աջ ու ձախ տանել՝ կարդալով ամեն մի բառ և փորձելով ամեն բառի մեջ իմաստ գտնել:
Ահա և վերջ, ավարտվեց, արդեն հասել էի 60-ին: Կարդում եմ Կարեն Անտաշյան, ժամանակակից հայ
գրող: «Կանաչ ոգիներ», «Սերը ծիրանի ժամանակ», «Ինքնագիր» և …(չեմ էլ հիշում ինչ):
Ստեղծագործություններ, որոնք կարդալիս ոչինչ չեմ զգում: Մեջս ոչինչ չի խառնվում, ինչպես հաճախ լինում
է այլ գիրք կարդալիս: Կարդալու ամբողջ
ընթացքում միայն մի ցանկություն ունեի, որ երբևէ չեմ ունեցել այլ բան կարդալիս, ցանկանում
էի որքան հնարավոր է շուտ ավարտել: Սպասում
էի ավարտին ու շարունակում մտքիս մեջ հաշվել: Ավարտվեց, վերջապես: Ավարտեցի. նա պարզապես մեկն է հազարավոր մարդկանցից, որոնք գուցե
չունեն տաղանդ, կամ ունեն (շատ քիչ) ու գրում են:
Ճիշտ է, չնկատել, որ Անտաշյանը բարձրացրել է մի քանի կարևոր խնդիրներ՝ երթուղայինի, կանաչապատման և այլն, չեմ կարող՝ անհանգստացնող հարցադրումներ: Պարզապես ինչպես բողբոջն է քիչ-քիչ բացվում , սակայն կայծակի, քամու կամ անձրևի հետևանքով տապալվում գետնին, այնպես էլ նրա ստեղծագործությունների մեջ է. բարձրացնում է խնդիրը,սակայն զարգացում չկա: Մի բան պակասում է, մի բան խանգարում է, որպեսզի խնդիրն ամբողջությամբ երևա:

Քննադատեմ նաև ինձ: Իմ և իմ տարիքի աշակերտների մեջ արմատացած
է հինը:Անդադար կարդալ, անդադար խոսել և հպարտանալ անցյալով՝ չունենալով ներկա:Մենք մեծացել ենք անցյալի գրողների
ստեղծագործություններով և դարեր շարունակ խոսում ենք միայն անցյալի մասին: Ես չեմ ասում,
որ անցյալը վատն է ,ոչ, այն ավելի լավն է,
քան իմ տեսած ներկան: Բայց մենք՝ աշակերտներս՝ ընթերցողը, տեսնում և անդադար կարդում
ենք անցյալ,սովոր ենք կարդալ անցյալի մի հոգեվորականի և ոչ առօրյա հոգսերի մասին:Եվ
ահա այս ամենի մեջ հայտնվում են մի քանի երիտասարդ
գրողներ,որոնք ցույց են տալիս ներկան: Հայտնվում
են մարդիկ,որոնք բերում են թարմություն,նորություն,նոր շունչ:Լավ է, որ ունենք նորը,թարմ ու պիտանելիության ժամկետը դեռ
չանցած գրողներ և գրականություն:Ես համոզված եմ,որ մենք չենք դոփելու տեղում և եթե
հիմա Անտաշյանի գրածները այդքան էլ լավը չեն թվում ինձ,ապա ապագայում դրանք կատարելագործվելու
են և դառնալու են էլ ավելի լավը, ես էլ եմ փոխվելու. հնարավոր է, որ Անտաշյանի ստեղծագործությունների ժողովածուն մի օր իմ «սեղանի գիրքը» դառնա:
ԼիաՄովսիսյան
Комментариев нет:
Отправить комментарий