Բարի մարդը կարծում է, թե իր շրջապատը բարի է: Ու զարմանում է, երբ հայտնաբերում է չարը նրանցից մեկի մեջ: Այդպես մինչև կյանքի վերջ՝ մեկիկ-մեկիկ հայտնաբերում է չարը: Ուժը ուժեղի համար բնական բան է. ուժեղը նշանակություն չի տալիս ուժին, չի պրպտում, չի անջատում սովորականից:
Եվ այսպես կյանքիդ սկզբնակետից մինչև վերջնակետ: Դու տալիս ես մարդկանց ինչ- որ բան և ոչինչ չես ակնկալում տվածիդ հակառակը: Դու բարի ես, անկեղծ, նվիրվող, ընկերասեր և քեզ թող չթվա, որ դիմացինդ նույնպես այդպիսին է ու տալու է քեզ այն ջերմությունը, որը դու ես տվել: Արդյունքում դու խաբված ես և այս ընթացքում հասցնում ես կորցնել վստահությունդ, իսկ հաջորդ անգամ արդեն չես վստահում այն մարդուն,ում պետք է վստահեիր: Սկսում ես չարանալ, իսկ կյանքում ամենավատ բանը չարացած լինելն է: Բայց դու արդեն վստահությունդ կորցրած, չարացածի մեկն ես, ով քիչ - քիչ սկսում է զզվել ինքն իրենից ու աշխարհից:Սկսում ես հասկանալ, որ սիրել ես, ընկեր ես համարել մեկին, ով տականք է, ում համար դու ոչինչ ես եղել: Ու ամեն անգամ այդ մարդուն կամ մարդկանց տեսնելիս հիշում ես յուրաքանչյուր լավ պահ, խորը շունչ քաշում և զզվում: Իսկ վերջում քո բարիին,անկեղծիին գալիս են փոխարինելու ` կեղծիքը, զզվանքն ու ատելությունը:
Комментариев нет:
Отправить комментарий