Աշխարհում կան մարդիկ, որոնք ունեն քո կարիքը: Ունեն սիրո, վստահության ու կարեկցանքի կարիք: Դու ես նրանց լսելու, հասկանալու և ուժ տալու: Մարդանց աշխարհը տարբեր է, երբեմն` անգույն ու աննպատակ: Դու ես այն լցնելու գույներով, տալու ես արև` պայծառ շողերով, տալու ես ժպիտ` ուրախ պահերին, տալու ես սեր, որը նա երբեք չի ստացել, տալու ես հավատ, որը նա վաղուց կորցրել էր ու փնտրել չէր ուզում: Լսելու ես նրան, ինչպես լսում են քեզ, սիրելու ես նրան ինչպես քույրը եղբորը, փայփայելու` ինչպես մայրը նորածնին: Մենք բոլորս էլ կտանք նրանց ժպիտ, եթե միայն ցանկանանք: Այդ փոքրիկ ժպիտը ու հավատը մի կյանք կթվա նրան: Այդ փայփայանքը մի բարի աշխարհ կդառնա նրա համար: Նա կժպտա ու հոգին կզգա այն, ինչն երբեք չէր զգացել: Կլինի այն, ինչ մենք ենք, կհավատա նրան, ինչին բոլորս ենք հավատում: Կսիրի ու կսիրվի, կժպա ու կժպտան, կխոսի ու կլսի, կների ու կներվի: Հավատացե’ք, ձեր գոյությամբ այս մեծ աշխարհի փոքրիկ մասնիկի հոգին կլցնեք ուրախության բերկրանքով: Եղի'ր նրանց կողքին:
Լիա Մովսիսյան
Սխալների և անտեղի կետադրություների համար կներեք:
Սխալների և անտեղի կետադրություների համար կներեք:
Комментариев нет:
Отправить комментарий