Լիա Մովսիսյան
Սխալների և վրիպակների համար հայցում եմ ձեր ներողամտությունը:
Եկավ այն օրը, երբ դու ծնվեցիր:Դու փոքրիկ
էիր,լացկան կամ համեստ, բարուկ կամ չարուկ,անմեղ-մեղավոր: Մի քիչ մեծացար ու նույն լացկանից կամ համեստիկից, բարիից անվերջ, չարուկից մի քիչ, անմեղ-մեղավոր քեզանից հիմա ոչինչ չմնաց:Այս անգամ խենթուկ,գժուկ,խելագար, պատանի անհոգ ու աննպատակ: Ու գիտես ՝ հետո անցան տարիներ խելառ՝ քեզանից բան էլ չմնաց: Շարժվենք մի քիչ էլ միասին առաջ: Նայիր այստեղ քեզ՝ լուրջ ու մտախոհ, հոգնած ու նեղված աշխարհից այս մեծ: Մի քիչ էլ... նորից տարիներն անցան ու տես՝ արտաքինդ արդեն փոխվել է:
Ուշադիր նայիր՝ գլխիդ վրա սևի փոխարեն սպիտակ մազեր, իսկ հիմա դանդաղ նայիր հոգուդ մեջ, տես, հակառակն է՝ սպիտակը ներկվել ու սև է դարձել ու քեզ թվում է,
որ աննպատակ աշխարհի վրա ծանրացել ես դու:Հիմա դու չկաս, էլ այսքան բանից ոչինչ չմնաց: Քո նման մարդուց ու քեզնից հետո ոչինչ չմնաց:
Շատերի սիրելի 13-ամյա Լիդուշիկը սկսել է երգել դեռ 3 տարեկանից:Սկզբում երգում էր ընտանիքի անդամների և հյուրերի համար,իսկ հետո տատիկը տեսնելով, որ Լիդուշիկը լավ է երգում տարավ նրան <<Արևիկ>> մանկական և երիտասարդական համույթ:Որտեղ Լիդուշիկը սկսեց իր առաջին բեմական քայլերը:
Ես եմ:Ես ,որ ամբողջ կյանքում
նայել է, նայում է ու նայելու է իր իսկ պատուհանից դուրս:Ամեն օր, ամեն ժամ,ամեն պահ
դուրս նայելով հասկանում եմ,որ պատուհանիցս այն կողմ հազարավոր անմեղ,բայց թաց աչքեր
կան, որ սպասում են այն մարդկանց օգնությանը ովքեր երբեք իրենց պատուհանից դուրս չեն
նայել ու չեն էլ նայի:Պատուհանիցս այն կողմ մարդկանց անգույն,տխուր ու անհույս դեմքեն
են,որ փնտրում են, ինչ որ բան, բայց գտնել չեն կարողանում:Պատուհանիցս այն կողմ անթիվ
անմեղ երեխաներ չունեն ծնողական ջերմություն:Չունեն այն մարդուն, ով իրենց ժպիտ կպարգևի:Ա՜խ,եթե
բոլորը նայեին իրենց պատուհաներից այն կողմ,գոնե մի փոքր հասկանային այս ամենը ու գուցե
կգիտակցեին,որ շատ մարդիկ չունեն նույնիսկ պատուհան,որ դուրս նայեն:Այնքան եմ ցավում,որ
ոչ բոլորին կարող եմ օգնել,էլ ավելի եմ ցավում, երբ պատուհանիցս այն կողմ տեսնում եմ
այնպիսի մարդկանց,ովքեր այս ամենը նույնիսկ չեն էլ ուզում հասկանալ:Ցավում եմ,որ ապրում
եմ այսպիսի եսասեր մարկանց կողքին:Տխուր եմ,որ պատուհանիցս այն կողմ այսքան տխրություն
կա…:
Հերթական խաղաղ գյուղական
առավոտն էր:Մարդիկ վաղ էին արթնացել և ամեն մեկը զբաղված էր իր առօրյա հոգնեցուցիչ կամ
արբեցուցիչ գործով:Այդ հերթական առավոտի հերթական ծննունդն էլ բաժին ընկավ ինձ:Երևի
ուզում էի ծնվել,բայց դեռ շուտ էր ուզելու
կամ չուզելու համար:Ինչպես բոլորի կյանքում,
այնպես էլ իմ դեպքում եղավ առաջին և ամենակարևոր
իրադարձությունը, որը իմ ցանկությամբ չէր:Այն պետք է լինել. Ուզեի թե ոչ:Ծնվեցի ես`
ունենալով մեծ կամ փոքր թերություններ:Ծնվեցի ու ինձ հետ ծնվեց իմ ես-ը,որ մինչև կյանքիս վերջ
իմ հետ է լինելու:Պաշտպանվելով,երբեմն պաշտպանելով ինձ` այդ քնքուշ հոգին,այդ ես-ը
սիրում է քեզ,սիրում է ինձ,որ իմ մեջ է,նրան, որ ինքն էլ ունի իր