понедельник, 4 мая 2015 г.

Կրթահամալի′ր, ես քո արարածն եմ...


                                                                                            2008 թվական. սեպտեմբերի 1.

Հինգերորդ  դասարանում էի.  ինչպես անցած տարիներին, այդ տարի նունպես մեծ խանդավառությամբ սպասում էի  սեպտեմբերի 1-ին: Առավոտյան արթնացա ու չգիտեի   որ ուղղությամբ գնալ, որ ուղությամբ  շարժվել: Կանգնած էի երկընտրանքի առաջ: Գնալ նույն  ուղո՞վ, թե՞   սկսել նորը` անսպասելին, տարօրինակն ու արկածներով լեցունը: Դեռ կրթահամալիր չմտած` կրթահամալիրն արդեն տվեց ինձ ամենակարևորը` ինքնուրույնություն, որ կրում եմ ինձ վրա ամեն օր , ամեն ժամ և կրելու եմ մինչև կյանքիս վերջ: Ինքդ ընտրել ճանապարհդ, կատարել որոշում , ուրեմն կարողացիր  հետո պատասխանատու լինել հենց քո կատարած որոշման համար: Ինքդ  ես որոշել` դեպի ուր քայլել և ճանապարհին միայն ինքդ քեզ մեղադրելու հնարավորություն ունենալ (այլ կերպ չէր էլ կարող լինել, ուրիշին մեղադրել չէիր էլ կարող, չէ՞ որ ինքդ էս ընտրել): Սա էր, որ տվեց կրթահամալիրը, ընտրել մենակ, ինքնուրույն, առանց ծնողների միջամտության, առանց ինչ-որ մեկի: Հետաքրքիր է, դեռ կրթահամալիր ոտք չդրած` արդեն այն տվել էր ինձ ամենակարևորըՄտա կրթահամալիր, ուտարօրինակ էր. Աթոռներ` կախված պատերից, ջահեր, որոնք այնքան էլ ջահեր չէին, այլ ինչ-որ դույլեր և անձրևանոցներ: Ես, աշակերտի  դասական կամ, եթե կուզեք, ավանդական օրինակ` սև և սպիտակ  հագնված, մի փոքր վախեցած, մյուսները` համադասարանցիններս  (հիմա արդեն` սովորղները)` գունավոր, պայծառ: Լուռ էի, քաշված մի կողմ, ինքս իմ մեջ,  մնացածը (դե նույն համադասարանցիներս) ազատ, գժոտ, լեցուն էներգիայով և կյանքով: Դե սկզբի համար շատ տարօրինակ էր, բայց սա իմ որոշումն էր: Հաջորդ օրը ամեն ինչ այլ էր, ես նույնպես գունավոր էի, մի քիչ դուրս եկած անկյունից և ինքս իմ միջից: Եվ այսպես ամեն օր ինտեգրվում, փոխվում և դառնում  էի այլ: Ամեն օր նոր արկածներ, կյանք, մարդիկ, սերեր, զգացմուքներ, ապրումներ, ժպիտներ լիքը-լիքը: Ճամփորդություններ, վայրեր, բացահայտումներ: Այսօր արդեն անցել է 8 տարի:


2015 թվական. Մայիս 2.


Հետևում են բոլոր իրադարձությունները, հետևում են մարդիկ, հետևում են բոլոր այն վայրերը, որտեղ եղել եմ: Բայց հետևում չեն և երբեք չեն էլ լինի այն բնավորության գծերը, այն զգացմունքները, ապրումները, այն ամենը, ինչ տվեց կրթահամալիրը, և կրում եմ ինձ վրա: Հետևում չեմ «Ես»: Կրթահամալիր, նայիր ինձ, հիմա «Ես» ես եմ: Ես քո հղկածն եմ, փոխածն ու սարքածը, քո արարածն եմ, կրում եմ մեջս քո տվածը, գուցե քեզ: Ես այնպիսին  եմ, ինչպիսին  դու ինձ սարքեցիր, ինչպիսին կուզեիր տեսնել: Դու իմ մեջ ես, քեզ չեմ ասում ցտեսություն և չեմ էլ կարոտելու, որովհետև այն ամենը  և այն մարդիկ, ովքեր մեր մեջ  են, միշտ մնալու են մեր մեջ: Եվ նրանց կարոտել անհնար է: Եվ ցտեսություն կամ հաջողություն ասելն էլ անիմաստ, չէ՞ որ բաժանում չկա
Ուղղակի ՇՆՈՐՀԱԿԱԼ եմ:

Հ.Գ. Ինչքան ջերմություն կա մի նկարում: Հիշում եմ տարիներ առաջ ես էի վազում Տիարին ընդառաջ ու գրկում պինդ-պինդ:

среда, 14 января 2015 г.

Ես կարողանում եմ


Ես կարողանում եմ

Հայոց լեզու, Գրականություն

Ետևում է մնացել կիսամյակը ու ժամանակն է` խոսելու ձեռքբերումների,
նվաճումների, կարողությունների մասին: Ինչ կարող եմ անել, ինչ`ոչ: Տարին
ամփոփել ու հասկանալ արածն ու չարածը: Սկսեմ ինձ համար ամենակարևորից
կարդացածդ գրքերից: Սիրում եմ կարդալ, կարդում եմ ամենատարբեր
հեղինակների, ամենատարբեր ժանների ու թեմաների գրքեր: Սակայն այս կիսամյակ
ժամանակի սուղ լինելու պատճառով կարդում եմ ավելի քիչ, բայց ժամանակ փորձում
եմ գտնել գոնե ամենահետաքրքիրներն ու լավերը կարդալու: Փորձում եմ ընտրել ու
կարդալ այնպիսի գրքեր, որոնց վրա ժամանակ ծախսելուց հետո, չեմ ափսոսա:
Վերջին կարդացածս գիրքը ` Ռոբերտ Պենժե «Առակ»-ն է: Բավականին հետաքրքիր,
տարօրինակ, արտասովոր գիրքը, որից վերցրի մի քանի կարևոր բաներ: Ճիշտ է
գրքում չկար հստակ սյուժե, սակայն կային բավականին դիպուկ մտքեր, որոնք
մտածելու առիթ էիր տալիս: Այսքանը կարդացածս վերջին գրքի մասին, եթե
ցանկանում եք իմանալ, առհասարակ ինչ եմ կարդում, ինչ եմ նախընտրում, ինչ եմ
երկար փնտրտուքներից հետո ընտրում ու կարդում, ապա այցելեք այստեղ: Քանի որ
արդեն ծանոթացաք կարդացածս գրքերին, անցնեմ առաջ, ես կարողանում եմ նաև
պատրաստել հետազոտական, ուսումնական նյութեր power point ծրագրով:
Պատրաստածս նյութերից մեկին ծանոթանալու համար այցելել այստեղ:
Կարողանում եմ պատրաստել ֆիլմեր տարբեր մոնտաժային ծրագրերով, որոնց
կարող եք ծանոթանալ այստեղ: Եվ ամենակարևորը կարողանում եմ մտածել,
վերլուծել, արտահայտել կարծիքս ու հիմնավորել: Միանգամից մեկ նյութի մեջ
ամբողջ կարողություններն ամփոփելը բավականին դժվար է, այդ իսկ պատճառով

սահմանափակվենք այսքանով:

суббота, 29 ноября 2014 г.

Մուլտֆիլմ...

Երկար փնտրտուքներից հետո վերջապես որոշեցի ներկայացնել մուլտֆիլմերի մասին նյութ։ Պատրաստեցի պրենզետացիա, որտեղ ներկայացրեցի աշխարհում նկարված առաջին մուլտֆիլմը,մի քանի օսկարակիր մուլտֆիլմեր։ Քննարկեցինք մուլտֆիլմերի ազդեցությունը մարդկանց և հատկապես երեխանների վրա։ Դիտեցինք իմ կողմից նախապես ընտրված մի քանի կարճամետրաժ մուլտֆիլմեր։ Կարծում եմ` սեմինարը անցավ հետաքրքիր և դուր եկավ ընկերներիս։
Հարցադրումներն էին.
1.Մուլտֆիլմերի ազդեցությունը
2.ՄոԵրկար փնտրտուքներից հետո վերջապես որոշեցի ներկայացնել մուլտֆիլմերի մասին նյութ։ Պատրաստեցի պրենզետացիա, որտեղ ներկայացրեցի աշխարհում նկարված առաջին մուլտֆիլմը,մի քանի օսկարակիր մուլտֆիլմեր։ Քննարկեցինք մուլտֆիլմերի ազդեցությունը մարդկանց և հատկապես երեխանների վրա։ Դիտեցինք իմ կողմից նախապես ընտրված մի քանի կարճամետրաժ մուլտֆիլմեր։ Կարծում եմ սեմինարը անցավ հետաքրքիր և դուր եկավ ընկերներիս։
Հարցադրումներն էին.
1.Ընդհանուր մուլտֆիլմերի մասին, աշխարհի առաջին մուլտֆիլմը.
2.Մուլտֆիլմերի ազդեցությունը
3.Մուլտֆիլմերի նպատակը. ենթատեքստը
3.Սիրելի մուլտֆիլմեր:

Նյութը այստեղ` http://www.slideshare.net/liamovsisyan9/ss-42222761

суббота, 31 мая 2014 г.

Երևանյան աշխատավարձ…


Երևանի և ընդհանրապես Հայաստանի ներկայիս սոցիալական իրավիճակի մասին գիտեն բոլորը:Կարծում եմ նորից այդ ամենը հիշեցնելու կարիք չկաես ուղղակի կասեմ իմ կարծիքըաշխատավարձին առնչվող հարցերի մասինՏարբեր աղբյուրներում գտնելով տարբեր թվեր,վերցրեցի դրանց մեջ ընկած ընդհանուրը: Այսպիսով Հայաստանում միջին աշխատավարձըկազմում է  70000-100000  դրամՉեմ կարծում, թե դա բավարար է նորմալ ապրելու համարԻնչ՞ու:Աշխատողը իր աշխատավարձի մեծ մասը ծախսում է կոմունալ վճարների վրա, արդյունքում մարդնիրեն զրկում է շատ անհրաժեշտություններից և խորը մտածելու դեպքում հասկանում եմ, որաշխատողը  իր ստացած գումարը վերադարձնում, ուղղակի վերադարձնելու ձևն է փոխվում:Ընտանիքը, որը բաղկացած է  4 անդամներից, ամենասովորական հաշվարկով ծախսում է 70000-90000 դրամ միայն սննունդի համար: Էլ չեմ խոսում աշխատավայրից տուն ամենօրյատրանսպորտային ծախսերի մասին: Փաստորեն մարդը Հայաստանի ներկայիս աշխատավարձով միայն կարող է սնվել,կոմունալ վճարել և աշխատանքի գնալ ու վերադառնալ տուն. եկա այն եզրակացության, որ մարդը իրեն չի կարող թույլ տալ գոնե տարվա մեջ մեկ անգամ գնալ հանգստանալու,էլ չեմ ասում հագուստի և այլնի մասին:Սովորաբար այլ երկրներում մարդիկ գոնե տարվա մեջ մեկ անգամ գնում են հագստանալու, իսկ հայերի դեպքում դա չի լինում կամ էլ լինում է, բայց մեկ անգամ որևէ տեղ հանգստանալու համար, ամբողջ տարին պետք կրկնակի աշխատի, որպեսզի կարողանա ծախսած գումարը հետ բերել և, հաճախ, փակել պարտքերը: Տեսնելովներկայիս վիճակը՝  չեմ էլ ցանկանում պատկերացնելթե ապագայում ինչ կլինի:Հաճախ մարդիկիրենց գոյությունը պահպանելու համար փորձում են աշխատել մի քանի տեղբայց դա հանգեցնումէ առողջական և իրավական լուրջ խնդիրներիՆաև   գիտեմ,որ բոլոր երկրներում  կա այսպիսիխնդիրուղղակի, տեսնելով հայերի ունակությունները և կարողությունները, աշխատասիրությունը, հասկանում եմ,որ այլ երկրներում շատ ավելի լավ կապրեինՉեմ կարծում, որ ինչ-որ քայլերձեռնարկվում են դրանք լուծելու համար, փոխարենը ստեղծՎում են գերազանցհնարավորություններ Հայաստանը լքելու համար, հաճախ նաև՝ դրախտային արտասահմանյանկյանքի մասին ոչ ճիշտ տեղեկություններ և պատկերացումներ մատուցելով: Էսպես ասած,  տակից են գործում, հետո հայտարարությունների մեջ ասում,թե մի լքեք երկիրը, հետ վերադարձեք, վերադարձեք Հայաստան և նմանատիպ այլ խոսքեր: Գիտեմ, զգում եմ, որ գուցե  ոմանք  Հայաստանը և Երևանը դատարկ տեսնելու և դրա փոխարեն շահույթ բերող անհասկանալի կառույցբացելու մեծ ցանկություն ունեն: Բայց դա դեռ ամբողջությամբ ձեզ չի հաջողվում: Ահա և մեր`ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական Հայաստանի Հանրապետությունը: