суббота, 20 октября 2012 г.

Մարդը և մարդը...


Եկավ այն օրը, երբ դու ծնվեցիր:Դու փոքրիկ էիր,լացկան կամ համեստ, բարուկ կամ չարուկ,անմեղ-մեղավոր: Մի քիչ  մեծացար ու նույն լացկանից կամ համեստիկից, բարիից անվերջ, չարուկից մի քիչ, անմեղ-մեղավոր քեզանից հիմա ոչինչ չմնաց:Այս անգամ խենթուկ,գժուկ,խելագար, պատանի անհոգ ու աննպատակ: Ու գիտես ՝ հետո անցան տարիներ խելառ՝ քեզանից բան էլ չմնաց: Շարժվենք մի քիչ էլ միասին առաջ: Նայիր այստեղ քեզ՝ լուրջ ու մտախոհ, հոգնած ու նեղված աշխարհից այս մեծ: Մի քիչ էլ... նորից տարիներն անցան ու տես՝ արտաքինդ արդեն փոխվել է: Ուշադիր նայիր՝ գլխիդ վրա սևի փոխարեն սպիտակ մազեր, իսկ հիմա դանդաղ նայիր հոգուդ մեջ, տես, հակառակն է՝ սպիտակը ներկվել  ու սև է դարձել ու քեզ թվում է, որ աննպատակ աշխարհի վրա ծանրացել ես դու:Հիմա դու չկաս, էլ այսքան բանից ոչինչ չմնաց:  Քո նման մարդուց ու քեզնից հետո ոչինչ չմնաց:

ԼիաՄովսիսյան

воскресенье, 30 сентября 2012 г.

Ես սիրում եմ երգել,ավելի քան որևէ այլ բան…


Շատերի սիրելի 13-ամյա Լիդուշիկը սկսել է երգել դեռ 3 տարեկանից:Սկզբում երգում էր ընտանիքի անդամների և հյուրերի համար,իսկ հետո տատիկը տեսնելով, որ Լիդուշիկը լավ է երգում տարավ նրան <<Արևիկ>> մանկական և երիտասարդական համույթ:Որտեղ Լիդուշիկը սկսեց իր առաջին բեմական քայլերը:

-Կպատմես մի հետաքրքիր դեպք քո դպրոցական կյանքից:
-Միշտ ծիծաղով եմ հիշում այն օրը, երբ առաջին անգամ ուսուցչուհիս ինձ դասը պատմել հարցրեց. ես վեր կացա ու քայլելով շարքերի միջով սկսեցի պատմել ձեռքերս այս ու այն կողմ պարզելով.Բոլորը զարմացած հայացքներով նայում էին,իսկ ուսուցչուհիս չգիտեր ծիծաղեր թե դիտողություն աներ:

-Որ՞ն է քո կյանքի ամենամեծ ձեռքբերումը:
-Կյանքում ամենաշատը շնորհակալ եմ, որ ունեմ ընտանիք,հոգատար ծնողներ,որոնք էլ ինձ հետ ուրախանում են իմ բոլոր մեծ ու փոքր ձեռքբերումներով:

-Դու համագործակցել ես շատերի հետ,որ՞ն ես ամենից շատ կարևորում:
-Համագործակցել ասելով եթե ի նկատի ունեք դուետներ երգելը ասեմ,որ կարևորում եմ 2012թ-ին 2 զուգերգեըը `մեկը վաստակավոր արտիստուհի Նունե Եսայանի հետ,իսկ մյուսը ռուս աստղերից Դոմինիկ Ձոկերի հետ,ինչի համար անչափ ուրախ եմ:Համագործակցել եմ ու շարունակում եմ համագործակցել մեր երգահաններից շատերի հետ` Մանե Հակոբյան,Արսեն Գրիգորյան,Ավետ Բարսեղյան,Ռիչարդ Մադլենյան,Էդգար Ալեքսանյան և շատ ուրիշների հետ:

-Ո՞վ էիր ուզում դառանյիր փոքր ժամանակ:
-Երազում էի ուսուցչուհի դառնալ,բայց հիմա չեմ կարող հստակ ասել,դեռ չեմ կողմնորոշվել,բայց ինչ էլ դառնամ կյանքում միշտ կլինեմ բեմում:


-Որ՞ն է քո համար ամենամեծ բեմը,որտեղ ելույթ ես ունեցել:
-Ամենամեծ բեմը,որ ես երգել եմ դա եղել է "Նոր ալիքի" բեմը,բայց կարևորում եմ հայ հանդիսատեսին,այն ավելի ջերմ է ու հարազատ:



-Որ՞ն է քո կյանքի ամենամեծ նպատակը:
-Ամենամեծ նպատակ դեռ չեմ կարող ասել,թե որն է,բայց երազանքներ շատ ունեմ,որոնք աստիճանաբար հուսով եմ կիրագործվեն:

-Ին՞չ կցանկանաք աշխարհի բոլոր մանուկներին:
-Կուզենամ,որ բոլոր մանուկներն ունենան ընտանիք,ծնողներ ու որ միշտ հավատան հրաշքների:

-Որ՞ն է քո ամնեասիրելի մուլտֆիլմի հերոսը:
-Իմ ամենասիրելի մուլտֆիլմի հերոսը Չեբուրաշկան է:


-Ին՞չ պլաններ ունեք ապագայում:
-Մինչ տարվա վերջ ունեմ 2 հրավեր`մեկը Հռոմում հանրահայտ շոուի մասնակից պիտի լինեմ,մյուսն էլ դեկտեմբերին` Մոսկվա:Իսկ ապագայում իհարկե նոր երգեր, տեսահոլովակներ ու համերգներ կլինեն:

-Ին՞չ երաժշտություն ես նախընտրում:
-Ես նախընտրում եմ փոփ և ռոք երաժշտություն:




Լիա Մովսիսյան

пятница, 27 июля 2012 г.

Ինչպես է ապրում ներկայիս ազատ կոչվող երկրի սահմանամերձ գյուղի բնակչուհին…


Չինարին գյուղ է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզում, Ախինջա գետի աջափնյակում։ՀԵնց այնտեղ Երկրի սահմանամերձ գյուղի փոքրիկ բնակչուհին՝ 12- ամյա Սոնան զրկված է ամեն ինչից՝ հագուստից,ուտելիքից և նույնիսկ հոր ջերմությունից:Ամեն ինչի մասին խոսում է թաղծոտ աչքերով,իսկ մոր մասին խոսելիս դեմքին ժպիտ է գալիս:Արցունքներով լցված աչքերով է պատմում թե ինչպես է հայրը նրան ծեծում,իսկ պատճառը այնքան էլ լուրջ  չէ:Նա հոր կողմից վերջին անգամ ծեծվել էր նրա համար, որ  դրսում խաղացել էր, այդ մասին պատմեց Սոնան՝ անչափ վախեցած:Սոնան անընդհատ կրկնում էր,որ հայրը վատն է և որ նրան չի սիրում:Սոնան ունի 2 եղբայր և 2 քույր:Քույրերն ու եղբայրները նույնպես զրկված են՝հագուստից,ուտելիքից:Գյուղի բնակիչներից տեղեկացա,որ Սոնայի հայրը ունի բավարար եկամուտ իր երեխաներին որոշ չափով  բարեկեցիկ պահելու համար:Սակայն այդ գումարը ծառայում է մեկ այլ ոչ կարևոր հարցի համար:Սոնան պնդում էր,որ տանը հաց չի լինում ուտելու և այդ պատճառով նա սոված է մնում:Նա լացում է և բղավում,որ իրեն մի փոքր հաց տան:Ականատես եղա այն պահին,երբ Սոնան  գետնից հավագում էր, ինչ որ փչացած հատապտուղներ և ուտում:Իսկ նրա մայրը՝ 31 ամյա Հասմիկը պնդում է,որ տանը կա բավարար չափով ուտելիք:Սոնան դպրոց է հաճախում,նա այս տարի 3-րդ դասարանում պետք է սովորի:Սոնան ասեց,որ լավ է սովորում և շարունակելու է լավ սովորել,որպեսզի մեծանա և դառնա բժշկուհի:Խոստացավ, որ բոլորին բուժելու է:Իսկ վերջում ժպիտով, բայց արցունքոտ աչքերով մի գեղեցիկ պար և երգ իր կատարմամբ նվիրեց ինձ և հաջողություն մաղթեց  և ասեց,որ հաջորդ անգամ նորից գամ,որպեսզի միասին գնանք խոտ հավագելու:

Լիա Մովսիսյան 

вторник, 29 мая 2012 г.

Պատուհանիցս այն կողմ…


Ես եմ:Ես ,որ ամբողջ կյանքում նայել է, նայում է ու նայելու է իր իսկ պատուհանից դուրս:Ամեն օր, ամեն ժամ,ամեն պահ դուրս նայելով հասկանում եմ,որ պատուհանիցս այն կողմ հազարավոր անմեղ,բայց թաց աչքեր կան, որ սպասում են այն մարդկանց օգնությանը ովքեր երբեք իրենց պատուհանից դուրս չեն նայել ու չեն էլ նայի:Պատուհանիցս այն կողմ մարդկանց անգույն,տխուր ու անհույս դեմքեն են,որ փնտրում են, ինչ որ բան, բայց գտնել չեն կարողանում:Պատուհանիցս այն կողմ անթիվ անմեղ երեխաներ չունեն ծնողական ջերմություն:Չունեն այն մարդուն, ով իրենց ժպիտ կպարգևի:Ա՜խ,եթե բոլորը նայեին իրենց պատուհաներից այն կողմ,գոնե մի փոքր հասկանային այս ամենը ու գուցե կգիտակցեին,որ շատ մարդիկ չունեն նույնիսկ պատուհան,որ դուրս նայեն:Այնքան եմ ցավում,որ ոչ բոլորին կարող եմ օգնել,էլ ավելի եմ ցավում, երբ պատուհանիցս այն կողմ տեսնում եմ այնպիսի մարդկանց,ովքեր այս ամենը նույնիսկ չեն էլ ուզում հասկանալ:Ցավում եմ,որ ապրում եմ այսպիսի եսասեր մարկանց կողքին:Տխուր եմ,որ պատուհանիցս այն կողմ այսքան տխրություն կա…:

вторник, 1 мая 2012 г.

Իրականացրեք ձեր երազանքները





Մեր կյանքում մենք պահում ենք երազանքներ և անհամբեր սպասում,որ դրանք իրականանան:Որոշներն իրականանում են,որոշներն էլ ոչ:Գոյություն ունեն մի շարք կանոններ ,որոնց դեպքում ձեր երազանքները որոշ չափով կիրականանան:
Երբևէ մտածել եք այդ մասին:Ստորև ներկայացված են մի քանի խորհուրդներ:


  1. Երբ ձևակերպում եք երազանքը երբեք մի օգտագործեք “Չ” մասնիկը:Օրինակ`”Չեմ ցանկանում լինել գեր”, փոխարենը կարող եք պահել ` “ ուզում եմ լինել նիհար և հմայիչ”:
  2. Երազանքը պահելու ժամանակ հարկավոր է այն կոնկրետացնել: Օրինակ` “ ուզում եմ ամռանը գնալ ծովային ճանապարհորդության” , այս երազանքը ավելի կոնկրետ կարող ենք ձևակերպել “ ուզում եմ այս ամռանը գնալ ծովային ճանապարհորդության” :
  3. Երբ երազանք եք պահում միշտ հավատացեք,որ այն իրականանալու է:
  4. Երազանք պահելու ժամանակ անպայման պատկերացրեք և փորձեք զգալ այն ինչ կզգայիք եթե Ձեր երազանքն իրականանար:
  5. Կարող եք երազանքը պահելուց հետո,Ձեզ հետ միշտ վերցնել մի իր,որը կհանդիսանա այդ երազանքի իրականացման թալիսմանը:
  6. Կազմեք պլան,որով կառաջնորդվեք Ձեր երազանքն իրականացնելու Ժամանակ:

Մաղթում եմ երազանքների իրականացում,և երբեք չուսահատվեք:Երազանքները վաղ, թե ուշ 
իրականանում են:

Սխալ կետադրության, կամ բացակայության համար հայցում եմ ձեր ներողությունը:

понедельник, 9 апреля 2012 г.

Պայքա´ր. փոխենք մեզ ու մեր երկիրը…

Պայքա´ր, հենց այս բառով էլ ուզում եմ սկսել: Պայքա´ր, մի բառ, որը կարծես ամփոփում է մի ամբողջ ոգի, կյանք ներշնչում,հավատ տալիս ամեն ինչի հանդեպ: Պայքա´ր, հենց այս բառով են մարդիկ կյանք առնում, իրենց մեջ սեր ծնում: Գցում բարության սերմեր և պայքարում դրանք խնամելու, մեծացնելու և հասցնելու այն աստիճանին, որ պտուղ տան: Պայքա´ր, որի իմաստը հասանելի չէ բոլորին: Մարդիկ գնում, կանգնում են մի տեղ ու նորից բղավում ` պայքա´ր: Բղավում են ինչ-որ մեկի կամ ինչ-որ բանի համար: Բայց մեզանից ոչ ոք, այդ թվում նաև ես, չենք մտածում ու չենք էլ փորձում հասկանալ այդ բառի նշանակությունն ու բարձրությունը: Մեզանից ոչ ոք չի ուզում հասկանալ և չի էլ հասկանա, որ առաջին բանը ինչի համար, կամ ինչի դեմ պետք է պայքարենք` ինքներս մեր դեմ պայքարն է: Գուցե անմտություն թվա, բայց ամենակարևորը`պայքարել ինքներս մեր դեմ: Պայքարել ու փոխել մեզ, դարձնել ավելի լավը, քան կանք ու եղել ենք: Հասնել այն աստիճանին, որ հասկանանք պայքա´ր բառի նշանակությունը: Ես սկսել եմ ու կշարունակեմ այնքան ժամանակ պայքա´րել ինքս իմ դեմ, մինչև փոխեմ այն, ինչն փոխելն այդքան դժվար է: Կփոխեմ այն, ինչը վնաս կտա թե´ քեզ և թե´ ինձ: Չեմ լացի ու չեմ էլ չարանա: Կպայքարեմ նաև միայնակ, բայց ավելի լավ չէ՝ կողքիս լինես և միասին պայքարենք: Կպայքարենք և կփոխենք ինձ, կդարձնենք ավելի լավը, հետո միասին կփոխենք քեզ ու նրան, իսկ նա կմիանա մեզ և կփոխենք մեկ ուրիշին: Կպայքարենք և կփոխենք բոլորին, կկերտենք մեզ ու մեր քաղաքը, երկիրը: Եվ գիտես ինչ՞ու, քանի որ մենք մեծ ենք, ուժեղ ենք, համախմբված, պայքարող խումբ: