Ես եմ:Ես ,որ ամբողջ կյանքում
նայել է, նայում է ու նայելու է իր իսկ պատուհանից դուրս:Ամեն օր, ամեն ժամ,ամեն պահ
դուրս նայելով հասկանում եմ,որ պատուհանիցս այն կողմ հազարավոր անմեղ,բայց թաց աչքեր
կան, որ սպասում են այն մարդկանց օգնությանը ովքեր երբեք իրենց պատուհանից դուրս չեն
նայել ու չեն էլ նայի:Պատուհանիցս այն կողմ մարդկանց անգույն,տխուր ու անհույս դեմքեն
են,որ փնտրում են, ինչ որ բան, բայց գտնել չեն կարողանում:Պատուհանիցս այն կողմ անթիվ
անմեղ երեխաներ չունեն ծնողական ջերմություն:Չունեն այն մարդուն, ով իրենց ժպիտ կպարգևի:Ա՜խ,եթե
բոլորը նայեին իրենց պատուհաներից այն կողմ,գոնե մի փոքր հասկանային այս ամենը ու գուցե
կգիտակցեին,որ շատ մարդիկ չունեն նույնիսկ պատուհան,որ դուրս նայեն:Այնքան եմ ցավում,որ
ոչ բոլորին կարող եմ օգնել,էլ ավելի եմ ցավում, երբ պատուհանիցս այն կողմ տեսնում եմ
այնպիսի մարդկանց,ովքեր այս ամենը նույնիսկ չեն էլ ուզում հասկանալ:Ցավում եմ,որ ապրում
եմ այսպիսի եսասեր մարկանց կողքին:Տխուր եմ,որ պատուհանիցս այն կողմ այսքան տխրություն
կա…:вторник, 29 мая 2012 г.
Պատուհանիցս այն կողմ…
Ես եմ:Ես ,որ ամբողջ կյանքում
նայել է, նայում է ու նայելու է իր իսկ պատուհանից դուրս:Ամեն օր, ամեն ժամ,ամեն պահ
դուրս նայելով հասկանում եմ,որ պատուհանիցս այն կողմ հազարավոր անմեղ,բայց թաց աչքեր
կան, որ սպասում են այն մարդկանց օգնությանը ովքեր երբեք իրենց պատուհանից դուրս չեն
նայել ու չեն էլ նայի:Պատուհանիցս այն կողմ մարդկանց անգույն,տխուր ու անհույս դեմքեն
են,որ փնտրում են, ինչ որ բան, բայց գտնել չեն կարողանում:Պատուհանիցս այն կողմ անթիվ
անմեղ երեխաներ չունեն ծնողական ջերմություն:Չունեն այն մարդուն, ով իրենց ժպիտ կպարգևի:Ա՜խ,եթե
բոլորը նայեին իրենց պատուհաներից այն կողմ,գոնե մի փոքր հասկանային այս ամենը ու գուցե
կգիտակցեին,որ շատ մարդիկ չունեն նույնիսկ պատուհան,որ դուրս նայեն:Այնքան եմ ցավում,որ
ոչ բոլորին կարող եմ օգնել,էլ ավելի եմ ցավում, երբ պատուհանիցս այն կողմ տեսնում եմ
այնպիսի մարդկանց,ովքեր այս ամենը նույնիսկ չեն էլ ուզում հասկանալ:Ցավում եմ,որ ապրում
եմ այսպիսի եսասեր մարկանց կողքին:Տխուր եմ,որ պատուհանիցս այն կողմ այսքան տխրություն
կա…:вторник, 1 мая 2012 г.
Իրականացրեք ձեր երազանքները
Մեր կյանքում մենք պահում ենք երազանքներ և անհամբեր սպասում,որ դրանք իրականանան:Որոշներն իրականանում են,որոշներն էլ ոչ:Գոյություն ունեն մի շարք կանոններ ,որոնց դեպքում ձեր երազանքները որոշ չափով կիրականանան:
Երբևէ մտածել եք այդ մասին:Ստորև ներկայացված են մի քանի խորհուրդներ:
- Երբ ձևակերպում եք երազանքը երբեք մի օգտագործեք “Չ” մասնիկը:Օրինակ`”Չեմ ցանկանում լինել գեր”, փոխարենը կարող եք պահել ` “ ուզում եմ լինել նիհար և հմայիչ”:
- Երազանքը պահելու ժամանակ հարկավոր է այն կոնկրետացնել: Օրինակ` “ ուզում եմ ամռանը գնալ ծովային ճանապարհորդության” , այս երազանքը ավելի կոնկրետ կարող ենք ձևակերպել “ ուզում եմ այս ամռանը գնալ ծովային ճանապարհորդության” :
- Երբ երազանք եք պահում միշտ հավատացեք,որ այն իրականանալու է:
- Երազանք պահելու ժամանակ անպայման պատկերացրեք և փորձեք զգալ այն ինչ կզգայիք եթե Ձեր երազանքն իրականանար:
- Կարող եք երազանքը պահելուց հետո,Ձեզ հետ միշտ վերցնել մի իր,որը կհանդիսանա այդ երազանքի իրականացման թալիսմանը:
- Կազմեք պլան,որով կառաջնորդվեք Ձեր երազանքն իրականացնելու Ժամանակ:
Մաղթում եմ երազանքների իրականացում,և երբեք չուսահատվեք:Երազանքները վաղ, թե ուշ
իրականանում են:
Սխալ կետադրության, կամ բացակայության համար հայցում եմ ձեր ներողությունը:
понедельник, 9 апреля 2012 г.
Պայքա´ր. փոխենք մեզ ու մեր երկիրը…
Պայքա´ր, հենց այս բառով էլ ուզում եմ սկսել: Պայքա´ր, մի բառ, որը կարծես ամփոփում է մի ամբողջ ոգի, կյանք ներշնչում,հավատ տալիս ամեն ինչի հանդեպ: Պայքա´ր, հենց այս բառով են մարդիկ կյանք առնում, իրենց մեջ սեր ծնում: Գցում բարության սերմեր և պայքարում դրանք խնամելու, մեծացնելու և հասցնելու այն աստիճանին, որ պտուղ տան: Պայքա´ր, որի իմաստը հասանելի չէ բոլորին: Մարդիկ գնում, կանգնում են մի տեղ ու նորից բղավում ` պայքա´ր: Բղավում են ինչ-որ մեկի կամ ինչ-որ բանի համար: Բայց մեզանից ոչ ոք, այդ թվում նաև ես, չենք մտածում ու չենք էլ փորձում հասկանալ այդ բառի նշանակությունն ու բարձրությունը: Մեզանից ոչ ոք չի ուզում հասկանալ և չի էլ հասկանա, որ առաջին բանը ինչի համար, կամ ինչի դեմ պետք է պայքարենք` ինքներս մեր դեմ պայքարն է: Գուցե անմտություն թվա, բայց ամենակարևորը`պայքարել ինքներս մեր դեմ: Պայքարել ու փոխել մեզ, դարձնել ավելի լավը, քան կանք ու եղել ենք: Հասնել այն աստիճանին, որ հասկանանք պայքա´ր բառի նշանակությունը: Ես սկսել եմ ու կշարունակեմ այնքան ժամանակ պայքա´րել ինքս իմ դեմ, մինչև փոխեմ այն, ինչն փոխելն այդքան դժվար է: Կփոխեմ այն, ինչը վնաս կտա թե´ քեզ և թե´ ինձ: Չեմ լացի ու չեմ էլ չարանա: Կպայքարեմ նաև միայնակ, բայց ավելի լավ չէ՝ կողքիս լինես և միասին պայքարենք: Կպայքարենք և կփոխենք ինձ, կդարձնենք ավելի լավը, հետո միասին կփոխենք քեզ ու նրան, իսկ նա կմիանա մեզ և կփոխենք մեկ ուրիշին: Կպայքարենք և կփոխենք բոլորին, կկերտենք մեզ ու մեր քաղաքը, երկիրը: Եվ գիտես ինչ՞ու, քանի որ մենք մեծ ենք, ուժեղ ենք, համախմբված, պայքարող խումբ:
воскресенье, 1 апреля 2012 г.
Գիտե՞ք,որ
Հայոց Նոր տարին ուներ 7 հոմանիշ.Ամանոր,Նավասարդ,Տարեմուտ,Տարեգլուխ,Կաղանդ,Լոլե,Նոր տարի:
Հայկական առաջին բալետը Արամ Խաչատրյանի <<Երջանկությունն>> է,որը գրվել է 1939թ.,այն հետագայում վերանվանվել է <<Գայանե>>:
Ճապոնիայում ամուսնալուծության պատճառ կարող է հանդիսանալ ամուսնու բողոքն այն մասին,որ կինը քնում է տգեղ դիրքով և խռմփացնում է:
Ճապոնիայի բնակիչները մեկ սեզոնի ընթացքում ուտում են 15 հազար տոննա ելակ:
Առաջին տաքսի ծառայությունը ստեղծվել է 1897 թվականին:Ավտոմեքենան կոչվում էր <<Վիկտորիա>>:
Առյուծը գիշատիչ կենդանիների մեջ ամենամեծն է,բայց ունի ամենափոքր սիրտը:
Կատուն լսում է միայն այն,ինչ իրեն հարկավոր է:Նա կարող է լսել մկան ոտնաձայնը,բայց կրակոցի ձայնից չարթնանալ:
+(պլյուս) և -(մինուս) նշանները մաթեմատիկայի մեջ մտցրել է Լեոնարդո դա Վինչին:
Շարունակելի...
Աղբյուրը`Ալբերտ Փարսադանյանի գրքից
среда, 28 марта 2012 г.
Իմ մասին պատմվածք
Հերթական խաղաղ գյուղական
առավոտն էր:Մարդիկ վաղ էին արթնացել և ամեն մեկը զբաղված էր իր առօրյա հոգնեցուցիչ կամ
արբեցուցիչ գործով:Այդ հերթական առավոտի հերթական ծննունդն էլ բաժին ընկավ ինձ:Երևի
ուզում էի ծնվել,բայց դեռ շուտ էր ուզելու
կամ չուզելու համար:Ինչպես բոլորի կյանքում,
այնպես էլ իմ դեպքում եղավ առաջին և ամենակարևոր
իրադարձությունը, որը իմ ցանկությամբ չէր:Այն պետք է լինել. Ուզեի թե ոչ:Ծնվեցի ես`
ունենալով մեծ կամ փոքր թերություններ:Ծնվեցի ու ինձ հետ ծնվեց իմ ես-ը,որ մինչև կյանքիս վերջ
իմ հետ է լինելու:Պաշտպանվելով,երբեմն պաշտպանելով ինձ` այդ քնքուշ հոգին,այդ ես-ը
սիրում է քեզ,սիրում է ինձ,որ իմ մեջ է,նրան, որ ինքն էլ ունի իր ես-ը,աշխարհին ու տիեզերիքին, բնությանն ու մոլորակին, ստեղծելու է առողջ կամ թեկուզ հաշմանդամ մարդու փոքրիկ,բայց կատարյալ ես-ը:
Շարունակելի....
Անհանդուրժողականություն
Մարդիկ ծնվում են,ու իրենց հետ ծնվում է նաև անհանդուրժողականությունը:Մեզանից
անկախ լացում ենք,չենք հանդուրժում ինչ որ բան:Սոված ենք`լացում ենք,չենք հանդուրժում
մայրիկի րոպեական ուշացումը,պատանի ենք,էլի
անհանդուրժող,չենք կուլ տալիս առաջին իսկ բացատրությունը:Երիտասարդ ենք,դարձյալ անհանդուրժող:Չենք
հանդուրժում այն,որ մեր սիրած էակին ինչ որ մեկն էլ կարող է սիրել:Բոլոր տարիքներում
էլ դու զայրանում ես,գոռում,վիճում կամ գուցե լուռ լացում,բայց մեկ է,անհանդուրժող
ես:Ծեր ես ու նույն անհանդուրժողը / գուցե չարացած ես ինչ որ մեկի կամ ինչ որ բանի
վրա?/,չես հանդուրժում այն,որ քեզ անուշադրության են մատնել:Մեռար,բայց նույն անհանդուրժողն
ես մնացել/կեցվածքդ է դա ինձ հուշում/:Անհանդուրժող են նաև նրանք,ովքեր մնացին քեզանից
հետո,ովքեր դեռ կան,ողջ են:Անհանդուրժող է կյանքը,աշխարհն ու բնությունը:Անհանդուրժող
է նույնիսկ նա`ով ստեղծեց հանդուրժողականությունը:
«Այս աստղազարդ երկնքի տակ»
Այս աստղազարդ երկնքի տակ դու ես, ես եմ,մենք ենք,բոլորս ենք: Անմիջապես մեզ հետ, մեր կողքին բարին ու չարն է, ժպիտն ու թախիծն է,սերն ու ատելություն է:Երկիրը բոլորինս է ու այնտեղ ապրում ես, գուցե, ունենալով կամ չունենալով այն, ինչ ունի կողքինդ: Կարևորը աստղազարդ երկինք ունի մեզանից յուրաքանչյուրը: Ժպտում ես` նայիր երկնքին, միայն դու ես: Տխուր ես նայիր երկնքին` դու ես, ու քեզ ժպտացող աստղերը: Նրանց լույսերի ներքո է քո սերը` լույս, որ գուցե բաժանել կամ չես բաժանել, աստղ, որին երևի նկատել կամ անտեսել են, պատասխանել կամ թողել անպատասխան:Այստեղ, աստղազարդ երկնքի տակ, Երկիր մոլորակի սրտում ունես ընտանիք, գուցե և չունես: Այստեղ, այս աստղալից երկնքի տակ դու ժպտում ես,գուցե չես ժպտում,ունես տուն, գուցե չունես:Այստեղ, երկնքի լուսավոր հովանոցի տակ քո նմաներն են,գուցե և տարբեր:Այս երկնքի տակ քո կողքին ապրում են մարդիկ,որոնց քո օգնություն է պետք`կօգնես , թե չես օգնի, ինքդ գիտես:Այո’, երկինքը աստղազարդ է, նամանվանդ գիշերը, իսկ առավոտյան մեզ է ցոլում ամենաանմար աստղը` Արևը: Նայում եմ նրան ու հասկանում, որ կյանքը զարդ է, բնության ու տիեզերքի նվեր, բայց այդ զարդից այն կողմ հայացքներ, աչքեր, կան որոնք տեսնում են միայն թախիծ: Դու չես տեսնում, գուցե չես ուզում տեսնել, այն ինչ պետք է տեսնես:Չես մտածում, գուցե չես ուզում մտածել, այն մասին, ինչի շուրջ պետք է մտածես: Դու այն չես, ինչ պետք է լինես,գուցե չես ուզում:Այս աստղազարդ երկնքի տակ դու կաս,գուցե և չկաս,չես ուզում լինել, ու դու չես լինի այնքան ժամանկ, քանի դեռ չես հասկացել, որ կյանքը միայն զարդ չէ քեզ համար, որ աստղազարդ երկինքը քեզ է նայում վերևից:
Լիա Մովսիսյան
Подписаться на:
Сообщения (Atom)






