четверг, 25 июня 2015 г.

Իմ Զինվոր...

Իմ զինվոր, ուր էլ լինես, այս պահին ինչ էլ անես, կարդաս գրածս, թե չէ, ամբողջովին թուլացած մարմնով հենց քեզ նետես  քո չոր անկողնու վրա, թուլացած ձեռքերդ կախ գցելուց ,կոշիկներիցդ  ամբողջովին կոշտացած ու վերքոտված ոտքերդ  մի կերպ անկողնու մեջ մտցենելուց  հետո, երբ ծանրացած կոպերդ փակես, ուզում եմ զգաս իմ սերը, իմ կարեկցանքը, ուզում եմ այդ պահին ժպտաս,   ներսումդ կամաց կամաց ավելանա վստահությունը,  մտքիդ մեջ կաթ կաթ ծորա ճկունությունը, հոգուդ մեջ խիզախությունը, իսկ մարմնիդ մեջ ուժը: Ուզում եմ ամբողջովին զգաս իմ ներկայությունը: Որովհետև ես զգում եմ քո ներկայությունը, ամեն պահ, ամեն վարկյան, դու այնտեղ ես  որտեղ չես երևում, իմ հոգում, իմ սրտում, ամբողջովին իմ մեջ: Իմ ազատությունը, իմ հանգստությունը, իմ կյանքը ամբողջովին քո ձեռքում  է, և դու այն պահում ես  այնքան խնամքով, այնքան զգուշությամբ, դու գիտես, որ քո մի փոքրիկ թուլացումից կարող ես վայր քցել ձեռքինդ, բայց չէ, դու այն բռնել ես  ավելի ուժեղ  քան քո ազատոթյունը, քո կյանքը: Նույնիսկ պատրաստ ես կորցնել քոնը, հանուն իմի: Եվ չգիտեմ էլ իմ  շնորհակալությունը, իմ սերը կարող է լինել փոխհատուցում, թե ոչ: Եվ հիմա, անկախ նրանից, թե դու ով ես, քանի տարեկան ես, ինչ անուն ունես, միևնույն է դու զինվոր ես, իսկ դա նշանակում է, որ իմն ես,  ուզում եմ, իմանաս, որ ՔԵԶ ՍԻՐՈՒՄ ԵՄ: 

Комментариев нет:

Отправить комментарий