среда, 14 января 2015 г.

Ես կարողանում եմ


Ես կարողանում եմ

Հայոց լեզու, Գրականություն

Ետևում է մնացել կիսամյակը ու ժամանակն է` խոսելու ձեռքբերումների,
նվաճումների, կարողությունների մասին: Ինչ կարող եմ անել, ինչ`ոչ: Տարին
ամփոփել ու հասկանալ արածն ու չարածը: Սկսեմ ինձ համար ամենակարևորից
կարդացածդ գրքերից: Սիրում եմ կարդալ, կարդում եմ ամենատարբեր
հեղինակների, ամենատարբեր ժանների ու թեմաների գրքեր: Սակայն այս կիսամյակ
ժամանակի սուղ լինելու պատճառով կարդում եմ ավելի քիչ, բայց ժամանակ փորձում
եմ գտնել գոնե ամենահետաքրքիրներն ու լավերը կարդալու: Փորձում եմ ընտրել ու
կարդալ այնպիսի գրքեր, որոնց վրա ժամանակ ծախսելուց հետո, չեմ ափսոսա:
Վերջին կարդացածս գիրքը ` Ռոբերտ Պենժե «Առակ»-ն է: Բավականին հետաքրքիր,
տարօրինակ, արտասովոր գիրքը, որից վերցրի մի քանի կարևոր բաներ: Ճիշտ է
գրքում չկար հստակ սյուժե, սակայն կային բավականին դիպուկ մտքեր, որոնք
մտածելու առիթ էիր տալիս: Այսքանը կարդացածս վերջին գրքի մասին, եթե
ցանկանում եք իմանալ, առհասարակ ինչ եմ կարդում, ինչ եմ նախընտրում, ինչ եմ
երկար փնտրտուքներից հետո ընտրում ու կարդում, ապա այցելեք այստեղ: Քանի որ
արդեն ծանոթացաք կարդացածս գրքերին, անցնեմ առաջ, ես կարողանում եմ նաև
պատրաստել հետազոտական, ուսումնական նյութեր power point ծրագրով:
Պատրաստածս նյութերից մեկին ծանոթանալու համար այցելել այստեղ:
Կարողանում եմ պատրաստել ֆիլմեր տարբեր մոնտաժային ծրագրերով, որոնց
կարող եք ծանոթանալ այստեղ: Եվ ամենակարևորը կարողանում եմ մտածել,
վերլուծել, արտահայտել կարծիքս ու հիմնավորել: Միանգամից մեկ նյութի մեջ
ամբողջ կարողություններն ամփոփելը բավականին դժվար է, այդ իսկ պատճառով

սահմանափակվենք այսքանով:

Комментариев нет:

Отправить комментарий